Իսպանիայում այսօր մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը։ Հայաստանի հավաքականի անդամ 65 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը քառորդ եզրափակչում 10։4 հաշվով վստահորեն պարտության է մատնել ադրբեջանցի Ռամիկ Բեյբատովին, սակայն հաջորդ փուլում զիջել էվրացի մրցակցին եւ երրորդ տեղի համար գոտեմարտելու է ռումինացի-իտալացի զույգի հաղթողի հետ։
Մրցումային առաջին օրվա ավարտին մեդալի լավ հեռանկար ունեն մեր տղաներից եւս երկուսը՝ 79 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը եւ 97 կգ քաշային Գուրգեն Սիմոնյանը, որոնք, սակայն դեռ պետք է կարողանան հաղթել սփոփիչ գոտեմարտում։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ