Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Կայացել է ԻննոԻջևան նորարարական հանգույցի պաշտոնական բացումը

Հունիս 30,2023 23:45

Նախարար Վահան Քերոբյանը հունիսի 30-ին Իջևան քաղաքում մասնակցել է «Պետություն – մասնավոր երկխոսություն/Տավուշի մարզի տնտեսական արդիականացման հնարավորություններ և առկա խնդիրներ» խորագրով պանելային քննարկմանը։

Քննարկումը կազմակերպվել էր Էկոնոմիկայի նախարարության գործընկերությամբ՝  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից անցկացվող «Իննոֆեստ» միջոցառման շրջանակներում։

Միջոցառման հիմնական նպատակն էր պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ երկխոսության միջոցով բացահայտել Տավուշի մարզի տնտեսական արդիականացման հեռանկարներն ու առկա խնդիրները։

«Պետություն-մասնավոր հատված երկխոսության մեջ առկա է մեծ ներուժ մեր երկրի բիզնես միջավայրը բարելավելու համար, ուստի մենք կազմակերպեցինք այս պանելային քննարկումը, որպեսզի լսենք գործարարների խնդիրները, հավաքագրենք և անցնենք դրանց լուծմանը», ֊ նշել է Վահան Քերոբյանը։

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև ԻննոԻջևան նորարարական հանգույցի պաշտոնական բացումը։

 

Էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930