Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հնարավոր է՝ պարզվի, որ ինքը չէ, այլ անձ է սպանել. մանրամասներ՝ հայտնի դերասանի քրոջ սպանության գործից

Հունիս 30,2023 23:40
Kromvel Grigoryan

Օրեր առաջ 42 ամյա կնոջ սպանության դեպքով մեղադրյալ 18 ամյա երիտասարդը առաջադրված մեղադրանքի մասով դիրքորոշում դեռ չի հայտնել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց երիտասարդի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք երիտասարդն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Մեր հարցին, թե իր պաշտպանյալն ինչ կապ է ունեցել սպանված կնոջ հետ, փաստաբանը պատասխանեց. «Էդ էլ չի երեւում գործից: Համացանցով են ծանոթացել, շփվել են իրար հետ: Այսինքն՝ տվյալ անձին սպանելու որեւէ շարժառիթ չի եղել: Հնարավոր է՝ պարզվի, որ ինքը չէ, այլ անձ է սպանել, որովհետեւ որեւէ խնդիր տուժողի հետ երբեւիցե չի ունեցել: Դեպքի օրն էլ ամբողջ օրը ընկերուհու հետ է եղել, կան վկաներ, նույնիսկ գնացել են Փարաքար գյուղում այնտեղ հուշաքար կա, նկարվել են: Բավականին ուշ՝ մթնշաղին, ընկերուհուն նոր տարել է տուն, հետո գնացել իրենց տուն: Կնոջ սպանությունը տեղի է ունեցել ամսի 18-ին, իրեն բերման են ենթարկել ամսի 20-ին, ընկերոջ  ծնունդին մասնակցելու տեղից»:

Պաշտպանն ասաց, որ երիտասարդը դիրքորոշում չի հայտնել նաեւ, թե ինչպես է մահացածի մեքենան ու բջջային հեռախոսն իր մոտ հայտնվել. «Նախաքննությամբ տեսնենք, բայց, համենայնդպես, սպանության շարժառիթ չի ունեցել, իսկ տուժողի մահվան օրն էլ, ինչպես արդեն ասացի,  եղել է ընկերուհու ու ընտանիքի անդամների հետ»:

Փաստաբանը հանելուկ է համարում, թե ինչ հանգամանքներում են մահացածի բջջային հեռախոսն ու մեքենան հայտնվել իր պաշտպանյալի մոտ:

Փաստաբանն ասաց՝ տվյալներ չկան, որ սպանվելուց առաջ կնոջը սեռական բռնության են ենթարկել:

Ըստ Կրոմվել Գրիգորյանի՝ իր պաշտպանյալը մարտեր առանց կանոնների մարզաձեւի սկսնակ մարզիկ է եղել, որը անհաջողությունների հանդիպելով, այլեւս չի շարունակել այդ սպորտով զբաղվել: Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե այդ սպորտաձեւում հայտնի հնարքով էլ սպանել էր կնոջը, փաստաբանն ասաց՝ այդպիսի տվյալի չի տիրապետում:

«Համացանցում կային լուրեր, թե ճնշող փաստերի ազդեցության տակ խոստովանեց մեղքը, նիստի ժամանակ քննիչին հարցրի՝ այդ որտեղ են այդ փաստերը, որտեղից եք նման ինֆորմացիա տվել, ասաց՝ տեղյակ չեմ: Նիստի ժամանակ եմ ասել, որ կասկածում եմ, թե այդ երեխան է սպանություն կատարել: Մի հատ պարզ տրամաբանենք էլի, եթե ինքը սպանած լիներ, հեռախոսը, որի տուփն իր մոտ չի գտնվել, կտաներ, կտար ընկերո՞ջը, կասեր՝ վաճառի՞: Չէ՞, որ տուփը, եթե եղավ, հենց հեռախոսը միանա, կգտնեն էդ մարդուն կամ տուժողի մեքենայով կշրջե՞ր…ես չեմ հավատում, որ ինքն է  սպանել,  հնարավոր չէ, որ էդ տարիքի տղան սպանություն անի ու հեռախոսը պահի, տա ընկերոջը, թե տար վաճառի: Այսինքն՝ ասի, եկեք ինձ բռնեք էլի, ես եմ սպանել: Ընկերը որն է, կուրսեցին է եղել, տվել է, որ վաճառի, հեռախոս գնող կազմակերպությունն էլ անձնագրի պատճենը վերցրել է նույնիսկ, ասել է, հենց խնդիր եղավ, քեզ հրավիրելու եմ ու հենց այդպես էլ եղել է, հեռախոսը հենց միացրել են, ոստիկանությունը եկել, կանգնել է գլխին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930