Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստ ենք դիմագրավելու թշնամու դավադիր գործողություններին, լինի դա ուժի կիրառում, թե հոգեբանական ճնշում». «Ապառաժ»

Հունիս 30,2023 23:59

Մինչ «խաղաղության պայմանագրի» համար ԱՄՆ-ում բանակցում էին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, իսկ Նիկոլ Փաշինյանը շնորհավորում էր Էրդողանի «Կուրբան Բայրամը», հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ էին բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունեցել է 4 զոհ։ Ադրբեջանական կրակոցների հետևանքով զոհված ՊԲ զինծառայողներն են` Արմո Աբգարյան, Սամվել Թորոսյան, Երվանդ Թադևոսյան, Գագիկ Բալայան

«Ապառաժ»-ն այցելել է Մարտակերտի շրջան՝ Ճանկաթաղ, Կիչան և Նոր Ղազանչի համայնքներ, որոնց ուղղությամբ վերջերս ադրբեջանական կողմը համայնքների հարակից դիրքերից հաճախ է սկսել կրակոցներ արձակել, որոնք վնասներ են հասցրել Հատկապես Ճանկաթաղ համայնքի բնակելի տներին։

Մեզ հետ զրույցում Ճանկաթաղ համայնքի բնակիչ Վրեժ Խաչատրյանը պատմեց, որ հունիսի 27-ի լույս 28-ի գիշերվա ժամը 1-ին լսվել են կրակոցներ ավելի հեռվում՝ Կիչանի ուղղությամբ, հետո կրակոցները եղել են իրենց գյուղի ուղղությամբ՝ սկզբում հրաձգային զինատեսակներից, հետո՝ ավելի խոշոր տրամաչափի զենքերով։

«Բուն միջադեպը մեր գյուղի տարածքում չի եղել, սակայն այն նույնությամբ ամեն օր կարող է պատահել մեր գյուղում»,- նշել է Վ․ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ օդային սահմանով ադրբեջանական դիրքը գյուղից գտնվում է ընդամենը 500մ հեռավորության վրա, իսկ գյուղը դիտարկվում է ադրբեջանական 3 դիրքերից։

«Նման քայլերով թշնամին փորձում է դրանով վախի մթնոլորտ ստեղծել, բայց մեր բնակչությունը չի պատրաստվում ընկրկել, պատրաստ ենք դիմագրավելու թշնամու դավադիր գործողություններին, լինի դա ուժի կիրառում, թե հոգեբանական ճնշում»,-ասել է նա։

Վրեժ Խաչատրյանը գյուղի պատմության ուսուցիչն է և նշում է, որ աշակերտների դասապրոցեսները երբեմն անց են կացվում թշնամու կրակոցների ներքո․

«Հասկանում ենք, թե թշնամին ինչպիսի գործողությունների կարող է դիմել, բայց չենք հուսահատվում։ Պետք է կարողանանք զգոն լինել, զգույշ լինել և մեր աշակերտներին հայեցի դաստիարակել։ Նժդեհի գաղափարները պետք է առաջնորդեն մեզ, և ինչպես նա է ասել. «Ապագան վտանգված ժողովուրդների վերջին հաղթաթուղթը վերադաստիարակությունն է»,-նշել է ուսուցիչը։

Վ․ Խաչատրյանը կարծում է, որ առաջին հերթին մեր ժողովուրդը պետք է կարողանա համախմբվել ու հասկանալ, որ խաղաղություն մեր երկրում կարող է հաստատվել միայն մեր թելադրանքով։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930