Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու պիտի 94-ից ձեր չիրացված հնարավորությունների համար այսօր պատասխան տան 2004-2005 թթ.-ի տղաները»

Հունիս 30,2023 23:23

«Ուրեմն Արցախի խնդրի կարգավորման շուրջ արդեն 30 տարի տևող բանակցությունները, որոնք ժամանակ առ ժամանակ տեղի են ունեցել աշխարհի այս կամ այն երկրում, այս կամ այն ուժային կենտրոնի միջնորդությամբ, միշտ համեմվում են տարատեսակ ու տարաբնույթ , 1456-ական դետալներով, բայց ոչ բուն բովանդակությամբ ( շատ լավ փաստաթուղթ էր, Ադրբեջանը չուզեց։ Շատ լավ պայմաններ էին, Ալիևը չստորագրեց։ Շատ ռացիոնալ լուծումներ կային, բայց ադրբեջանական կողմը չեկավ )։ Կարելի է օրը 50 հատ էդպիսի լավ փաստաթուղթ գրել, ուր Հայաստանը ծովից ծով է լինելու, բայց միևնույն է ` մեր թշնամիները չեն համաձայնելու ստորագրել։ Գլուխ գովելու տեղ չկա, քանի որ արդյունք չկա։

Այո, պիտի ազնիվ լինել և ասել, որ շուրջ 30 տարի տևող բանակցությունները եղել են այլ բանի մասին, բայց Հայաստանում ներկայացրել են այլ բան։ Եթե թողնենք աշխարհի տարբեր երկրների անունները, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների անուններով չծանրաբեռնենք մեր հիշողությունը, հատկապես այս կամ այն փուլում չկարևորենք բանակցողին ( որովհետև շոշափելի արդյունք չենք ունեցել ), ազատենք այդ փաստաթղթերը բարդ ու հասարակության համար դժվար մատչելի տերմիններից, ապա կստացվի հետևյալը `

1) 1994-ին ազատամարտիկներն ու գեներալները հաղթանակը կարմիր ժապավենով հանձնեցին ՀՀ իշխանություններին։

2) ՀՀ քաղաքական իշխանությունները ընտրեցին ոչ թե վերջնական փաստաթղթի ստորագրումը, որով բառի բուն իմաստով կլուծվեր ԼՂ հիմնախնդիրը, այլ ընտրեցին ոչ պատերազմ, ոչ խաղաղություն տարբերակը. Դամոկլյան սուր ՀՀ և Արցախի գլխին։

3) Առաջին իսկ բանակցության ընթացքում խոսվել է այսպես կոչված 7 շրջանները ադրբեջանական կողմին հետ տալու մասին , մի բան, որ չպետք է քննարկվեր առհասարակ։ Դրանք պիտի լինեին բուֆերային գոտի և վերջ։ Այնինչ կարևոր է եղել սկզբից քանի հատը տալ, քանիսը թողնել հետո։ Առաջին հետ քայլը։ Ինքնախոստովանություն։

4) Հետագա տարիները մի քայլ առաջ, մեկ քայլ հետ ռեժիմով ամեն անգամ ոչ միայն թուլացրել են բանակցային գործընթացում մեր դիրքերը, այլ մեր հաղթանակը դրվել է կասկածի տակ։ Ինչպես մեր մտավորականներից մեկն է ասում` հաղթանակած երկրից ինչու են մարդիկ արտագաղթել միլիոններով, եթե դիմացել էին մթին, ցրտին, պատերազմին, ուր է մեր հաղթանակը , որ չկապիտալացվեց։ Ով գողացավ այն հաղթողից` ժողովրդից։

5) Առաջին նախագահը, ով այսօր առիթ է փնտրում քոմենթ անելու այս կամ այն հայտարարությանը, լավ կանի պատասխանի, թե ինչու մսխեց մեր հաղթանակն ու ամենակարևոր ռեսուրսը` ժամանակը, ու իր անվճռականության ու քաղաքական կամքի բացակայության պատճառով 94-ին գրեթե լուծված հարցը բերեց, կախեց 2004-2005 թթ.-ի սերնդի վզից։ Այո, թերևս ծխամորճը վերցնելու պահն է։

6) Հաղթանակն ունի հետէֆեկտ։ Քոչարյանի ղեկավարման տարիներին դեռ ՀՀ-ն ուներ այդ հետէֆեկտը ու դա ոչ թե 2-րդ նախագահի, այլ Վազգենի, մեր արդեն ձևավորված բանակի , ռազմական էլիտայի , մեր հաղթանակի արդյունքն էր։ Ստատուս-քվոն կար, ու բանակցություններին ամենամեծ հարվածը տվեց նա` Արցախին դուրս թողնելով բանակցային սեղանից։ Ճակատագրական սխալ, որը հենց ճակատագիր արժեցավ բոլորիս։

7) Չնայած 1998-2018 թթ բոլոր իշխանությունները հստակ իմացել են , թե ուր են տանում բանակցությունները ` անկախ ընտրված ֆորմատից ու հանդիպման վայրից, սկսեցին հանրապետության մեջ սերմանել «ոչ մի թիզականության» կամ «հող հանձնողին կհանձնենք հողին» թեզերը։ Արցախի հարցը դարձավ ՀՀ-ում իշխանության գալու ու մնալու միակ հենք, իսկ Արցախը զրկված էր ձայնից։

3-րդ նախագահի բախտը գուցե շատ հարցերում բերել է, բայց 2-րդ նախագահը նրան օրիգինալ 2 «նվեր» տվեց ` 2008-ի մարտի 1-ը, որով զրոյացրեց Ս.Սարգսյանի առանց այդ էլ չեղած լեգիտիմությունը` արյուն թողնելով նրա վրա, սա էլ հետագայում թուլացրեց ու  ազդեց նրա կողմից տարվող բանակցությունների վրա։ Շեշտենք, որ ինքը `2-րդ նախագահը , բազմիցս խոսել է, որ պատրաստ է եղել զիջումների, Աղդամն իր հայրենիքը չի համարել։ 2016-ի քառօրյան ևս մեկ ազդակ էր, որ զիջում է պետք, բայց … բայց ամենակարող ժամանակը մեզ համար ստեղծել էր բոլորովին այլ , ոչ նպաստավոր , վատ քաղաքական միջավայր։ Հարցը մտնել էր փակուղի։ «Տարածքներ կարգավիճակի դիմաց» ձևակերպումը դարձավ «տարածքներ խաղաղության դիմաց» ։ Արդեն շատ բան պարզ էր։

9) Քաղաքական մտքի գիգանտները, որոնք պարծենում էին, թե ամեն անգամ մենք շանս ենք ունենում ձգելով ժամանակը, դա իբր մեր օգտին է, 2016-ին հասկացան, որ պետք է զբաղվեն ամեն ինչով, միայն ոչ քաղաքական կանխատեսմամբ։ Այնինչ, ժամանակն այս ընթացքում աշխատել էր միայն թշնամու օգտին, ով հասցրել էր ձեռք բերել դաշնակիցներ տարբեր , ՏԱՐԲԵՐ քաղաքական ու ռազմական բլոկներից, ու 2014-ից սկսած տարածաշրջանում մեր ու նրանց ռազմական բալանսը անհուսալիորեն ճեղքվել էր` հօգուտ նրանց։

10) Նախկինում բաց թողնված բոլոր շանսերը, հարցը փոքրիշատե բերել կառուցողական դաշտ ու որևէ կերպ ամրագրել ինչ-որ լուծում,  այսօր հսկա հրեշի պես կախվել են մեր գլխին։ Իսկ նոյեմբերի 9-ի այդքան քննադատված եռակողմ հայտարարությունը դարձել է ամենացանկալի փաստաթուղթը ։

11) Դժվար է մի կողմից առերեսվել տխուր դրվագների , մյուս կողմից` հնարավորինս զերծ մնալ էմոցիաներից ու սառը մտքով  թեկուզ մեկ քայլ հանել ՀՀ-ն ու Արցախը այս վիճակից։ Այս պահի դրությամբ ունենք այն, ինչ ունենք։ Շեշտում եմ` այս պահի դրությամբ։

12) 2020-ի ողբերգական պատերազմը անդառնալի մարդկային ու տարածքային կորուստների գնով նաև միջազգային քաղաքական հարթակում շատ բան պարզ դարձրեց։ Այն լակմուսի թուղթ էր։ Մենք սարսափելի թանկ գին վճարեցինք բոլոր բաց թողնված հնարավորությունների համար …

Իսկ թե ինչու են 1-ին, 2-րդ, 3-րդ նախագահները և նրանց գրասենյակները բավարարվում քոմենթելով այս կամ այն նախադասությունը, այդ մասին պատմությունը լռում է։

Իրականությունն այն է, որ ինչպես ՀՀ-ում են կեղեքել ժողովրդին, այնպես էլ Արցախում։ Այս ողջ պատմության մեջ 20-30 ընտանիք հարստացել է հենց միայն Արցախի արտերի, դաշտերի, ՀԷԿ-ի ու բանակի հաշվին։ Այսօր չկան … չկան նաև ինչ-որ ժամանակ պարծենալու առիթ դարձած անձնական հարաբերությունները կիսաստվածների հետ։ Հեյ գիտի վոին ժամանակներ …

Ես եղել եմ Արցախի շատ գյուղերում։ Տեսել քարից հաց քամող մարդկանց, տեսել եմ այն պայմանները, որտեղ նրանք ապրում են ։ Տեսել եմ զինվորների պայմանները տարբեր զորամասերում։ Իսկ ինչու իշխանությունները  չեն արել 30 տարում Արցախում այն, ինչ այսօր թշնամին է 2 տարում կատարել ու կատարում օկուպացված տարածքներում`  էսկադաներ, փողոցներ, օդանավակայաններ, թունելներ, ռազմական օբյեկտներ, խելացի գյուղեր, կամուրջներ, անգամ գետի հունն են փոխել , որ շինարարությունը հեշտ լինի, անտառներում ինչ-որ կառույցներ են երևում Արցախի սպիտակ քարով շինված։ Սա ունի շատ պարզ պատասխան` գիտեին, որ մի օր հետ են տալու։ Ավել գումար չեն ծախսել։

ՀՀ-ում քանի հոգի գիտեր այս մասին ու լռում էր … Երևի ճիշտը լռելն է, քան քոմենթ անելը։

Մեծ ցավով եմ արձանագրում սա ու ուզում եմ երբևէ թեկուզ քոմենթի մակարդակով լսել նախկին նախագահների արձագանքը` տեսնում եք , թե ինչպես կարող է իրեն պահել հաղթող նախագահը (այն էլ շուրջ 7-8 երկրի համատեղ հաղթանակն է սա, եթե իհարկե հաղթանակ է)։

Դուք ինչու ձեզ այդպես չպահեցիք …

Ինչու պիտի 94-ից  ձեր չիրացված հնարավորությունների համար այսօր պատասխան տան 2004-2005 թթ.-ի տղաները»։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anonymous says:

    2018 ից մինչև 2020 ընկած ժամանսկահաըվածում կարելի էր շատ բան անել ձեր թվարկածներից

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930