Լրահոս
Օրվա լրահոսը

Այս տարի Երևանում կմեկնարկի Նորք-Մարաշ, Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններն իրար կապող այլընտրանքային երկու նոր ճանապարհի կառուցումը

Հունիս 30,2023 22:55

Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու  նպատակով համայնքն այսօր մի շարք նախագծեր է դիտարկում: Դրանցից երկուսն իրար կկապեն Նորք-Մարաշ, Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջանները. ծրագրերը կմեկնարկեն այս տարի:

Մյասնիկյան պողոտան Գյուրջյան փողոցին կապող նոր ճանապարհը կունենա  ավելի քան 2.3 կմ երկարություն և 9 մ լայնություն: Նոր ճանապարհի կարևոր հանգույցներից է էստակադայի կառուցումը: Նախագծող թիմը խոստովանում է. առաջադրանքը բարդ է, կառույցը` պատասխանատու: Շուրջ 60մ երկարությամբ երկթռիչք էստակադան կունենա երկաթբետոնե կառուցվածք: Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ճանապարհի երկայնքով նաև հենապատեր կկառուցվեն:

Հաջորդ ճանապարհն իրար կկապի Գարեգին Հովսեփյան փողոցն ու Սարալանջը: Դեռևս քարքարոտ ու անանցանելի այս հատվածը կդառնա 1.4 կմ երկարությամբ ու 7մ լայնությամբ ժամանակակից ճանապարհ:

Ընթացիկ տարում համայնքը նախատեսում է ևս մեկ էստակադայի ու 3 այլընտրանքային ճանապարհի կառուցում: Դրանք իրենց հերթին հնարավորություն կտան բեռնաթափել Աջափնյակ, Շենգավիթ և Դավթաշեն վարչական շրջանների երթևեկությունն ու հնարավորին խուսափել խցանումներից:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930