Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ փորձում են համոզել, որ մեր բոլոր տղամարդիկ դասալիքներ են, կանայք՝ դժբախտ»․ Ռուբեն Վարդանյան

Հունիս 30,2023 22:20

«Արցախում մենք շրջափակման մեջ բոլորս զինվորներ ենք, և պետք է մենք՝ մեզ, մեր հարազատներին, մեր ծննդավայրը պահպանենք»,- «Antituran» տելեգրամյան ալիքի եթերում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Նա նշեց, որ այնքան վայրի են թվում իր համար քաղաքականությանը վերաբերող և այլ քննարկումներ, քանի որ իրենք ապրում են այլ իրականությունում։

Հարցին՝ երբ Ձեզ նշանակեցին Արցախի պետնախարար, դուք կասկածներ ունե՞իք, նա պատասխանեց․ «Ես ասել էի՝ ես զինվոր եմ, որտեղ ինձ նշանակեն, այնտեղ էլ կգործեմ։ Բայց ես թայմ աութ վերցրի ու Արցախի շրջաններով պտտվեցի։ Դա հեշտ որոշում չէր։ Բայց ես հասկացա, որ եթե դա ասել եմ, ուրեմն պիտի անեմ։ Հետո շրջափակումը սկսվեց, հեշտ փորձ չէր։ Գազ, լույս, ուտելիք չկար, մինչդեռ մարդկանց պետք էր կերակրել։ Երևում էր, որ մեծ ճնշում կա նախագահի վրա»։

Դիտարկմանը՝ բայց Ձեզ թույլ չտվեցին, որ մինչև վերջ Ձեր գործն անեք, դա ներքի՞ն ճնշում էր, թե՞ արտաքին, Ռուբեն Վարդանյանը պատասխանեց․ «Միֆ էր, որ եթե Ռուբեն Վարդանյանը չլինի, գազ, լույս կմիացնեն, ճանապարհը կբացեն»։

Տելեգրամյան օգտատերերը նաև հարցեր էին հղում Ռուբեն Վարդանյանին իր՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին, որոշներն էլ նկատեցին, որ այդ հարցերին հաճախ Ռուբեն Վարդանյանը էմոցիոնալ է պատասխանում։ Հարցրին՝ չե՞ք կարծում, որ քաղաքականության մեջ լինելով շատ ակտուալ հարցերի ՀՀ-ում և Արցախում հնարավոր կլինի լուծում տալ ավելի արդյունավետ կերպով։ Նա արձագանքեց․ «Ես ոչ թե էմոցիոնալ եմ արձագանքում, այլ մշտապես փորձում եմ խոսել, բացատրել մարդկանց, որոնք հարցնում են՝ ուզո՞ւմ եք լինել ՀՀ-ի վարչապետ և այլն։ Մեզ բացատրում են, փորձում համոզել, որ մեր տղամարդիկ դասալիքներ են, մեր բոլոր կանայք դժբախտ են, Արցախը մերը չէ, մեր երեխաները հիմար են․․․ այդ պատկերն ամբողջանում է ազգի ոչնչացմամբ։ Բայց այսօր ավելի կարևոր հարցեր կան, քան այսօրվա քաղաքական համակարգը, դրանից ավելի կարևոր է մեր ազգը, մեր պատմությունը, մեր գոյությունը, որը ոչնչացման վտանգի տակ է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Հարգելիս, Ձեր վերջին նախադասության հետ շատերը համամիտ կլինեն, բայց դա իրագործելու համար նախ պետք է Ձեր նման գրագետ և հայրենասեր մարդիկ իշխանության գան և կասեցնեն էս թյուրիմածությունների վարած ազգակործան քաղաքականությունը, թե չէ ազգովի միայն խոսում ու խոսում ենք։ Լուծումը հետևյալն է – արագ Ձեր շուրջը միավորվեք Արցախի և Հայաստանի բոլոր նվիրյալներին, թույլ չտաք Ձեր շարքերը թափանցեն պատեհապաշտները, քաղաքական երկերեսանիները, նիկոլի հատուկ դեսպանի թիմակից-գունափոխված ընդդիմություն խաղացողները և աշխատեք վերցնել իշխանությունն ու երկիրը փրկեք անդունդը գլորվելուց։ Ինչքան դա ուշացնում ենք, այնքան Արցախն ու Հայաստանը թուլանում են և ուժասպառվում։
    Ձեզ կամք և արագագործություն եմ մաղթում։
    Հիշեք, որ ժողովուրդը ակտիվանում և համախմբվում է, երբ ռեալ իշխանություն վերցնողին է տեսնում։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930