Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը որոշել է բասկետբոլ խաղալ և հերքել իր վատառողջ լինելու մասին լուրերը

Հունիս 30,2023 22:40

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նորից հայտնվել է թուրքական և միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Թուրքիայի ղեկավարը հանդիպել է թուրք հայտնի նախկին բասկետբոլիստ Հիդայեթ Թյուրքօղլուի հետ և որոշել բասկետբոլ խաղալ՝ նպատակ ունենալով հերքել իր առողջական խնդիրների մասին շրջանառվող լուրերը։

Թուրքական իշխանական լրատվամիջոցներն առիթը բաց չեն թողել, որպեսզի շրջանառության մեջ դնեն Էրդողանի բասկետբոլ խաղալու տեսանյութը:

Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը նույնպես խաղացել էր բասկետբոլ իր վատառողջ լինելու վերաբերյալ լուրերը հերքելու համար:

Նկատենք, սակայն, որ պաշտոնական հանդիպումների ժամանակ Էրդողանը հազիվ է կարողանում մնալ ոտքի վրա, դժվարությամբ է քայլում, իսկ առանց մեկի օգնության էլ չի կարողանում աստիճաններով իջնել կամ բարձրանալ։

 

Աղբյուր`    Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930