Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք:
Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում հայտնաբերվել են ավազակոպճային խառնուրդով բեռնված «Կամազ» մակնիշի 2 բեռնատար և 1 բարձող մեքենա: Տեսուչներն անմիջապես դադարեցրել են ավազակոպճային խառնուրդի ապօրինի դուրսբերման աշխատանքները։
Հայտնաբերված մեքենաները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
Նախապատրաստվում են նյութեր:
Կարդացեք նաև
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին