Հունիսի 30-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջեյմս Օ՛Բրայենի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում ընդգրկված էր նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության երկրների և զարգացման նախարարության տնտեսության, գիտության և տեխնոլոգիական հարցերով գլխավոր տնօրեն Կումար Այերը:
Հանդիպման ընթացքում Մնացական Սաֆարյանը և Ջեյմս Օ՛Բրայենը քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր, գոհունակություն են հայտնել հայ-ամերիկյան երկխոսության զարգացման դինամիկայի առնչությամբ:
Զրուցակիցները կարևորել են պարբերական շփումները և կառուցողական երկխոսությունը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ