Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկեղծ ինձ համար անակնկալ էր։ Գրքեր էի մի կողմ դրել, որոնք պիտի կարդայի ազատազրկման վայրում»․ Նարեկ Մալյան

Հունիս 30,2023 18:45

«Անկեղծ ինձ համար անակնկալ էր։ Ես նախապատրաստվում էի այս առումով բավականին լուրջ պայքարի։ Գրքեր էի մի կողմ դրել, որոնք պիտի կարդայի ազատազրկման վայրում»,- «Չաուշեսկուի» գործ անվանումը ստացած գործով արդարացման վճռի մասին լրագրողների հետ զրույցում այսպես արտահայտվեց «Վետօ» նախաձեռնության հիմնադիր, ոստիկանության պետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը։

Ըստ նրա՝ այս ամենով ոչ մի բան չի ավարտվում, հակառակը, սկսվում է․ «Շատ շուտով քաղաքական առումով որոշակի քաղաքական անակնկալներ կլինեն։ Ժամանակն է՝ ոչ թե բեմադրություններ բեմադրվեն, այլ իրական պատմություններ գրվեն ու իրականացվեն փողոցներում»։

Ըստ նրա՝ երբ գնում ես պայմանավորվածությունների, զղջումների, այդ ժամանակ այն մարդուն, որը պայքարի կոչ է արել, կիզակետում է, ուղղակի խժռում են․ «Թող սա օրինակ լինի այն ընդդիմադիրների համար, որոնք կիսատ-պռատ պայքարներով մեկ էլ տեսնում ես հայտնվում են ազատազրկման վայրերում»։

Լրագրողների դիտարկմանը՝ հնարավոր է իր արդարացման որոշումը կայացրած դատավորը հայտնվի ԲԴԽ-ի թիրախում, Նարեկ Մալյանն այսպես արձագանքեց․ «Մեր երկրում ապօրինություններն ամենուր են։ Անկախ իմ վերաբերմունքից և նախկինում Դավիթ Հարությունյան անունով դատավորի պահվածքից, այո, իր անձի նկատմամբ այսօր տեղի է ունենում ապօրինություն։ Այդ ապօրինություններն ամենուր են՝ ԲԴԽ, դատարան, ոստիկանություն, քննչական․ ամեն տեղ  ապօրինություններ կան։ Ուժ պետք է հավաքել ու պայքարով հաղթանակել։ Այն մարդիկ, որոնք հույս ունեն՝ մեկ-երկու հարվածով դրա անունը կդնեն պայքար, մոլորություն է։ Կոչ եմ անում չգնալ զղջման ճանապարհով»։ Ըստ Նարեկ Մալյանի՝ հիմնական կռիվն առջևում է․ «ՀՀ-ում իշխանությունը զավթված է։ Իշխանություն զավթողները թուրքեր են։ Հիմնական կռիվն ու պայքարն առջևում են։ Այդ կռիվն ու պայքարը լինելու են ուրախ, դրական նոտաներով։ Սուգը, վիշտը տառապանքը սրանց իշխանությունն է։ Սրանց հեռացնելու գործընթացը լինելու է ուրախ ու երջանիկ, ինչպես իմ բեմադրած ներկայացումները»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930