Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարզի բուժհաստատությունների զարգացումը մեզ համար կարևոր ուղղություն է, վստահ եմ՝ առկա հիմնահարցերին էլ համատեղ աշխատանքով լուծում կգտնենք». Մուշեղ Մուրադյան

Հունիս 30,2023 18:18

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Գյումրիում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, նախարարության ու մարզպետի աշխատակազմի պատասխանատուների հետ խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել Շիրակի մարզի առողջապահական հաստատություններում իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքներին, մասնավորապես, Արթիկում նոր հիվանդանոց կառուցելուն, մասնաշենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են, ինչպես նաև Գյումրու թիվ 1 և 2 պոլիկլինիկաների վերանորոգման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։

«Այն, որ կառավարությունը վերջին տարիներին հստակ աշխատանք է տանում բժշկական ծառայությունների հասանելիության, դրանց որակի բարձրացման ուղղությամբ՝ ակնառու է, ուրախալի է նաև այն փաստը, որ բուժհաստատությունների կառուցման ու վերանորոգման աշխատանքները ևս չեն հապաղում, մարզի բուժհաստատությունների զարգացումը մեզ համար աշխատանքային կարևոր ուղղություն է, վստահ եմ առկա հիմնահարցերին էլ համատեղ աշխատանքով լուծում կգտնենք»,- նախարարի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։

Նախարարը հետաքրքրվել է Աշոցքի հիվանդանոցի ստացիոնար ծառայությունների վերականգնման, ինչպես նաև Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» ծննդատան մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքների ընթացքով՝ բարձր գնահատելով երկու հարցում էլ մարզպետի ջանքերն ու խնդրի կարգավորմանը միտված քայլերը։

ՀՀ առողջապահության նախարարն ու Շիրակի մարզպետը այցելել են «Գյումրի բժշկական կենտրոն»։ Կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջել են բուժհաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ծառայությունների որակին։ Անդրադարձ է կատարվել նախորդ տարի ներդրված և լիարժեքորեն գործող կաթվածի պետական ծրագրին, որի շրջանակներում կենտրոնում գործում է կաթվածի նորագույն բուժման երկու մեթոդ՝ դեղորայքային և վիրահատական, որը ՀՀ բոլոր քաղաքացիների համար անվճար է և հասանելի։ Մայրաքաղաքից հետո, Շիրակի մարզն առաջինն է, որտեղ Կաթվածի խորհրդի համաձայնությամբ, օժանդակությամբ և պետական ֆինանսավորմամբ իրականացվել է այն։

Նախարարին և մարզպետին է ներկայացվել հիվանդանոցի զարգացման ծրագիրն ու առաջիկա անելիքները, քննարկվել են խնդիրների լուծմանն ուղղված ձեռնարկվելիք միջոցառումները։

Շիրակի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930