Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը Եվրաջասթի հետ քրեական գործերով դատական համագործակցության մասին համաձայնագիր կկնքի

Հունիս 30,2023 18:02

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) փոխնախագահ Բոշտյան Շկռլեցին:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Եվրաջասթի գործընկերոջը Հայաստան այցելելու համար և ընդգծել, որ Հայաստանն իր պետականության ձևավորման ճանապարհի ընթացքում մշտապես կարևորել է միջազգային տարբեր կառույցների հետ հարաբերությունների հաստատումն ու զարգացումը: «2021 թվականի մարտից Հայաստանին հնարավորություն է ընձեռնվել դիտարկել Եվրաջասթին միանալու հարցը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ահաբեկչության և անդրազգային ծանր հանցագործությունների դեմ պայքարի հարցում Եվրաջասթին անդամակցող երկրների իրավապահ մարմիններին համակարգված և արդյունավետ աջակցություն ցուցաբերելը Գործակալության հիմնական նպատակներից է՝ 2022 թվականից Հայաստանը բանակցություններ է սկսել ԵՄ-ի հետ՝ Եվրաջասթի և Հայաստանի միջև քրեական գործերով դատական համագործակցության մասին համաձայնագրի նախագծի շուրջ»,- ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազը՝ վստահություն հայտնելով, որ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո քրեական գործերով միջազգային համագործակցությունն էլ ավելի կզարգանա:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930