Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Մալյանն արդարացվեց

Հունիս 30,2023 17:58

Քիչ առաջ «Չաուշեսկուի» գործ անվանումը ստացած գործով Ավան և Նոր Նորք առաջին ատյանի դատարանում դատական նիստի ժամանակ դատարանը որոշեց արդարացնել «Վետօ» նախաձեռնության հիմնադիր, ոստիկանության պետի նախկին խորհրդական, մեղադրյալ Նարեկ Մալյանին։

Նախագահող դատավորը հայտարարեց․ «Դատարանը որոշեց Նարեկ Մալյանին քրեական օրենսգրքի 226․2 հոդվածի առաջին մասով և երկրորդ մասի առաջին կետով առաջադրված մեղադրանքներում արդարացնել՝ ճանաչելով և հռչակելով վերջինիս անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով, Նարեկ Մալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել»։

Նախագահող դատավորի կողմից վճռի ընթերցումից հետո դատարանի դահլիճում հնչեցին ծափահարություններ։

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930