Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պետության կողմից տրվող աջակցությունը պետք է նաև խրախուսի հրատարակչական գործունեության զարգացումը. Ժաննա Անդրեասյան

Հունիս 30,2023 17:52

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է գրական ոլորտի ներկայացուցիչների՝ գրողների, թարգմանիչների և գրականագետների հետ։

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Հանդիպման առիթը նախարարության գրահրատարակչության ոլորտի «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագիրն էր, որը տրվում է պետության կողմից։

Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքների համար տրամադրվող աջակցության ծրագրերը գրողին, հետազոտողին և թարգմանչին պետք է հնարավորություն տան կտրվելու առօրյա հոգսերից և կենտրոնանալու իրենց աշխատանքների վրա։

«Կարևոր է, որ ստեղծագործական, հետազոտական և թարգմանական աշխատանքներին ուղղված աջակցության ծրագրերը լինեն նպատակային: Պետության կողմից տրվող աջակցությունը պետք է նաև խրախուսի հրատարակչական գործունեության զարգացումը»,- ասել է նախարարը:

Նա նաև կարևորել է հայ հեղինակների աշխատանքների թարգմանությանն ու հանրահռչակմանն ուղղված պետական մոտեցումը․ «Պետք է թիրախավորել և ընտրել թարգմանությունների համար այնպիսի լեզուներ, որոնք ավելի մեծ լսարան կկարողանան ապահովել»։

Հանդիպման ընթացքում ոլորտի ներկայացուցիչները հանդես են եկել առաջարկություններով, ներկայացրել իրենց մտահոգությունները։

Ամփոփելով հանդիպումը՝ ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է համագործակցել ոլորտի ներկայացուցիչների հետ՝ շարունակական քննարկումների արդյունքում ձևավորելով գրահրատարակչության ոլորտի զարգացմանն ուղղված հետագա քայլերն ու անելիքները։

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930