Լրահոս
Օրվա լրահոսը

Կտրված վիճակում վաճառքի դեպքում՝ մինչև 100 000 դրամ տուգանք: Մարդ բան ու գործ թողնի, ընկնի հերթական հիմարությունների հետևից․ Սամսոն Գրիգորյան

Հունիս 30,2023 17:47

«Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Սամսոն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը

Մարդ բան ու գործ թողնի, ընկնի ձեր հերթական հիմարությունների հետևից․ էկոնոմիկայի նախարարությունը, պատճառաբանելով, որ փողոցում վաճառվող ձմերուկն ու սեխը հնարավոր է՝ կտրվեն կեղտոտ դանակով և հնարավոր է՝ չպահպանվեն պահպանման կանոնները, ընդհանրապես արգելում է դրանց կտրված վիճակում վաճառքը՝ սահմանելով մինչև 100 000 դրամ տուգանք։

Նույն տրամաբանությամբ, առաջարկում եմ էկոնոմիկայի նախարարությունն ամբողջությամբ քաչալացնել, որովհետև հնարավոր է՝ «պարկովչիկներից» մեկը գլխին ոջիլ ունենա։

Այո՛, կոպիտ է, ցինիկ և զավեշտալի, սակայն ոչնչով չտարբերվող՝ սիրելի նախարարության բերած օրենքներից և հիմնավորումներից։

Թվերը, ապացույցները, հետազոտությունները, տարանջատումները ո՞ւր են, իսկ սառնարաններով խանութներն ինչո՞ւ չեն առանձնացվել, իսկ լվացարաններով և ծածկերով տաղավարները ինչո՞ւ չեն առանձնացվել։

Այսքանից հետո, ինձ համար առնվազն նպատակներն անհասկանալի են։ Խնդիր միանշանակ կա, լուծում էլ կա, բայց ոչ երբեք նման սիրողական և տգետ մակարդակով։

Դնում եմ իշխանության պաշտելի եվրոպական և ամերիկյան խանութներից նկարներ։ Մեկնաբանություններում կդնեմ նաև օրենքի նախագծի հղումը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930