«Դուք հիմա ներկա եք գտնվում Չաուշեսկուի գնդակահարության երկրորդ մասին, որը կոչվում է դատավարություն»,-«Չաուշեսկուի» գործ անվանումը ստացած գործով դատական նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ոստիկանության պետի նախկին խորհրդական, մեղադրյալ Նարեկ Մալյանը։
Նա նշեց, որ քիչ անց՝ դատական նիստի ժամանակ իր «վերջին խոսքից» հետո մանրամասն կանդրադառնա և կբացատրի, թե ինչն էր իմաստը այդ բեմադրության և կտեղեկացնի այդ բեմադրության շարունակության մասին։
Ըստ նրա՝ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն Չաուշեսկուի հետ է իրեն նույնականացնում, այլ մահ դավաճաններին կոչից ահավոր վատ են զգացել։ Ուրիշ մարդ չեմ ճանաչում, որ իրեն այդքան վատ է զգացել այդ կոչից։ Հիմա այս դատավարությունը դրա մասին է»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ