Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Պետք է ճանաչել փաստաբանության թշնամի կոնկրետ անձանց ու փոքրիկ երեխաները, այդ մարդու նկարը ցույց տալով, ասեն, որ «այս ձյաձյան մեր թշնամին է». Արա Զոհրաբյան

Հունիս 30,2023 17:10

Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը քննարկում էր կազմակերպել «Բռնության դեպքերի աճը եւ փաստաբանների մասնագիտական գործունեության առջեւ ծառացած խնդիրները» թեմայով:

Քննարկմանը ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանն իր ելույթում ասաց. «Փաստաբանը, ունենալով իր գործիքակազմում հմտություն, գիտելիք եւ փորձ՝ այդպես է հակակշռում դատախազությանը, ոստիկանությանը: Իսկ իրենք ունեն շատ լուրջ գործիքակազմ՝ զինամթերք, գաղտնալսում, բերման ենթարկել, ձերբակալել եւ այլն: Հիմա պատկերացրեք փաստաբանին, որն իր՝ առաջին հայացքից խղճուկ գործիքակազմով այս մեխանիզմի դեմ է դուրս եկել, սրան գումարենք նաեւ ծեծի ենթարկվելու ռիսկը: Եթե իրենք այս հարցը արագ չկարգավորեն, բումերանգի օրենքով իրենք են առաջինը սրա զոհը դառնալու: Մենք փաստաբաններս, մեր գլուխը կպահենք: Մենք կանգնած ենք փաստի առջեւ՝ կա պատկան մարմինների անգործությունը, չտեսնելու տալը եւ մեր գործողությունը: Կարող է լինել նաեւ երրորդ դեպքը: Մենք ծեծի ենթարկող ոստիկանների հրաժարական ենք պահանջել, հիմա տեսանք, որ պատմությունը կրկնվեց: Պատճառներից մեկը պարզ էր՝ բուն նախաքննության դանդաղ ընթացքը: Այդ ծեծող ոստիկանները դեռ հանգիստ, ազատ շրջում են մեր երկրում ու ունեցանք այս դառը երկրորդ փորձը»,- ասաց Արա Զոհրաբյանը՝ նկատի ունենալով փաստաբան Կարեն Ալավերդյանի ու նրա պաշտպանյալի նկատմամբ բռնության դեպքը:

Արա Զոհրաբյանը նշեց, որ դատապարտող հայտարարություններ արել են դրա հետ կապված, հիմա էլ կանեն, բայց դրանով հարցը չի լուծվում. «Ցավալիորեն, մենք հայտարարում ենք, որ Հայաստանում փաստաբանական ինստիտուտը կայացած է եւ ՀՀ-ում փաստաբանը պաշտպանված է, այդպես հնչել է շատ երկրներում: Հիմա գեղեցիկ վիճակագրությունը փչացվելու է, երբ նամակներ ենք գրում միջազգային կազմակերպություններին»:

Նա, որպես խնդրի լուծում, այսպիսի առաջարկ արեց, թե ինչպես եկեղեցին ունի նման մեխանիզմ, կարող են ճանաչել փաստաբանության թշնամի կոնկրետ անձանց ու փոքրիկ երեխաները, այդ մարդու նկարը ցույց տալով, ասեն, որ «այս ձյաձյան մեր թշնամին է», այս խարանը կրեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930