Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյան. «Փաշինյանն Արցախը հանձնելու իրավունք չունի, ոչ իրավական, ոչ բարոյական»

Հունիս 30,2023 16:43

«Ռուբեն Վարդանյանը փորձում էր լավ բջջային կապ գտնել իր iPad-ի համար, երբ Zoom-ի միջոցով խոսում էր Լեռնային Ղարաբաղի իր մութ նստավայրից: «Կներեք, մենք հոսանք չունենք, դու լուրջ մարտահրավեր է», – այսպես է սկսում հայտնի լրագրող Ջոշուա Կուչերան Radio Free Europe/Radio Liberty– ում հրապարակած իր հոդվածը, որը նվիրված է Արցախի ներկա իրավիճակին:

«Հովհարային անջատումների հետևանքով Լեռնային Ղարաբաղում էլեկտրամատակարարման, հետևաբար նաև WiFi-ի պարբերական խափանումներ են լինում: Սրան գումարած՝ Ադրբեջանի կողմից գազի մատակարարման պարբերական ընդհատումները և երթևեկության շրջափակումը»:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջ ընթացող բանակցություններին (հունիսի 27-ին ԱՄՆ-ը եռօրյա բանակցություններ է նախաձեռնել Հայաստանի և Ադրբեջանի միջև) և նախանշաններին զուգահեռ, որ Հայաստանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողությունը զիջել Ադրբեջանին, տարածաշրջանում աճում է կործանման դատապարտված լինելու զգացումը ոչ միայն էթնիկ հայ բնակչության շրջանում, որը վախով է նայում ապագային, այլ նաև տարածաշրջանը կառավարող ինքնահռչակ իշխանությունների համար, ովքեր էլ ավելի մեծ քաղաքական մեկուսացման մեջ են հայտնվում:

Հայաստանի կառավարությունը, որը վերջին երեք տասնամյակների ընթացքում աջակցել է Ղարաբաղի դե ֆակտո կառավարությանը, հայտարարել է այդ աջակցությունը դադարեցնելու իր մտադրության մասին՝ միաժամանակ ընդգծելով, որ տեղի հայերի իրավունքները և անվտանգությունը պետք է պաշտպանվեն միջազգային վերահսկողության ներքո։ Մայիսի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ բացահայտ հայտարարեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է։

Մինչ Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները համեմատաբար լուռ են, Վարդանյանը, որը կարճատև և աղմկահարույց պաշտոնավարում ունեցավ Ղարաբաղի պետնախարարի պաշտոնում, մինչ նրան հեռացրին փետրվարին, հանդես է գալիս իբրև ադրբեջանական վերահսկողության դեմ Արցախի դիմադրության առաջնորդ»,-գրում է նա:

Նա մեջբերում է Ռուբեն Վարդանյանի խոսքերը: «Փաշինյանն Արցախը հանձնելու իրավունք չունի, ոչ իրավական, ոչ բարոյական»:

«Մայիսի վերջին՝ Ղարաբաղը ադրբեջանական տարածք ճանաչելու մասին Փաշինյանի վիճահարույց հայտարարության հաջորդ օրը, Վարդանյանը հայտարարեց նոր կազմակերպության՝ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» հիմնադրման մասին։ Օգտագործելով Ղարաբաղի հայկական անվանումը՝ նա նշեց, որ կազմակերպությունը «Արցախը հայկական պահելու սուրբ նպատակ ունի»:

Վարդանյանը սոցիալական ցանցերում իր գրառումներով պարբերաբար կոչ է անում հայերին «պայքարել» Ղարաբաղը հայկական պահելու համար: RFE/RL-ի հետ զրույցի ընթացքում նա նշեց, որ «պայքարը միայն զենք վերցնելը չէ, պայքարը մեր դիրքորոշումը ներկայացնելն է, որ մենք Ադրբեջանի մաս չենք լինելու»:

Պատասխանելով Արցախի իշխանությունների հետ հարաբերությունների մասին հարցին՝ Վարդանյանն ասել է. «Մենք կառուցողական, աշխատանքային հարաբերություններ ունենք: Այստեղ բոլորն էլ գիտակցում են այն վտանգը, որին մենք առերեսվում ենք: Կարող են լինել որոշ տակտիկական տարաձայնություններ կապված հետագա անելիքների հետ, բայց ես սկզբունքային տարաձայնություններ չեմ տեսնում»:

Վարդանյանը չմեկնաբանեց Պաշտպանության բանակի մասին մեր հարցը, գրում է Կուչերան՝ նշելով. «Ես միայն մի բան գիտեմ: Երբ դու շրջափակման մեջ ես, բոլորը զինվոր են: Բոլորը՝ մեծից մինչև փոքր, պետք է դառնան հայրենիքի պաշտպան»:

«Այժմ ձգտելով լիակատար վերահսկողություն հաստատել Ղարաբաղի մնացած հատվածի նկատմամբ և վերաինտեգրել հայկական բնակչությանը Ադրբեջանի պետական կառույցներում՝ Բաքվի կառավարությունը պնդում է, որ տարածաշրջանի տասնյակ հազարավոր հայերին վերաբերվելու է որպես հավասար քաղաքացիների:

Սակայն քչերն են հավատում դրան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930