Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ վրա կարող է միայն մի ճնշում լինել՝ ժողովրդի կողմից. Արայիկ Հարությունյան

Հունիս 30,2023 16:04

«Ապառաժ». Հունիսի 29-ին կայացած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստի ընթացում պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք կա ճնշում, որը կարող է ստիպել ՀՀ և Ադրբեջանի առաջարկած ձևաչափով երկխոսության առաջարկն ընդունելու: Պատգամավորը նաև հարց է ուղղել այն մասին, թե այս իրավիճակում ինչպե՞ս է իրացվելու Արցախի ինքնորոշման իրավունքը:

Ի պատասխան՝ ԱՀ նախագահը նշել է, որ իր վրա կարող է միայն մի ճնշում լինել՝ ժողովրդի կողմից: «Այլ ճնշում չկա ու չի էլ կարող լինել՝ ո՛չ գերտերությունների, ո՛չ Հայաստանի իշխանությունների, ո՛չ քաղաքական ուժերի, խմբերի կամ անձերի կողմից: Մենք պետք է ունենանք նույն նպատակը, ցանկությունը։ Իհարկե, այդ նպատակներին, ցանկություններին հասնելու առումով կարող են տարբեր քայլեր լինել, բայց ստրատեգիան պետք է նույնը լինի ու իրականում ունենանք երկխոսություն: Մենք պետք է աշխատենք, որ հասարակությունը հասկանա՝ որն է կարևորը՝ գարեջուր խմե՞լը, շաքարավազ ունենա՞լը, թե՞ նպատակին հասնելը: Մեր նպատակին հասնելու համար զրկանքներ ենք կրելու: Ադրբեջանն ամեն ինչ անելու է հասարակությունը պառակտելու համար: Շատ են հարցնում՝ վերջն ի՞նչ է լինելու, վերջը լավ է լինելու»,- ասել է նա:

Պատասխանելով Քաշաթաղի միջանցքի բացման համար ընթացող բանակցությունների մասին հարցին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ բանակցություններն ամեն օր ընթանում են ռուս խաղաղապահների և ադրբեջանական կողմի հետ: «Բայց քանի որ ադրբեջանական կողմը այդ միակողմանի փակման պատճառներից մեկը համարում է հունիսի 15-ի առավոտյան կատարվածը, այդ առումով կա Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև քննարկման անհրաժեշտություն: Հույս ունեմ, որ խաղաղապահներից բացի նաև նման քննարկումներ տեղի կունենան, որպեսզի հանգուցալուծվի այդ հարցը»,- ասել է նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930