Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծխախոտի օգտագործումը Հայաստանում մնում է «համաճարակ», որի ռիսկով պայմանավորված տարեկան 5500-ից ավելի մահվան դեպք է գրանցվում»

Հունիս 30,2023 15:45

2024 թվականից ուժի մեջ կմտնի ծխախոտի օգտագործման նվացեցմանն ուղղված հերթական միջոցառումը` ծխախոտի միատեսակ/պարզ փաթեթավորման կարգը:

Նպատակն է պարզ փաթեթավորմամբ, փաթեթավորման վրա լոգոների, գույների, ապրանքանիշի պատկերների կամ գովազդային տեղեկատվության արգելքի միջոցով նվազեցնել ծխողների թիվը:

Փորձի փոխանակման նպատակով` Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ` Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի, ԱՀԿ-ի ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի քարտուղարության հետ համագործակցությամբ այսօր  Երևանում անցկացվել է ԵԱՏՄ երկրների համար տեխնիկական սեմինար:

Եվրասիական տնտեսական միության երկրներում գործում է ծխախոտի  փաթեթավորման և մակնշման միատեսակ կարգ, ուստի այդ կարգավորման համար նույնպես անհրաժեշտ է միասնական դիրքորոշում:

«Միջոցառումների արդյունքում ակնկալում ենք 5-10 տարի հետո փոխել ծխողների վիճակագրությունը մեր երկրում: Նոր տեխնոլոգիաներն ու մարքեթինգային  հնարքները արտադրանքը գրավիչ են դարձնում սպառողների համար, ուստի, մեզ լրացուցիչ գործիքներ են պետք, որպեսզի էական վարքաբանական փոփոխություն բերենք բնակչության շրջանում` զերծ պահելով երեխաների վնասական սովորություններից»,-ողջունելով հյուրերին նշել է Լենա Նանուշյանը:

Նա կոչ է արել մյուս երկրների գործընկերներին ակտիվ աշխատել կարգավորման ներդրման ուղղությամբ` ի շահ հանրային առողջության:

«Միատեսակ փաթեթավորման կարգավորումն առանցքային նշանակություն ունի երիտասարդության առողջության և բարեկեցության պահպանման համար: Մենք կարող ենք հետ պահել երիտասարդներին ծխելուց՝ սովորություն, որը կարող է ծանր հետևանքներ ունենալ նրանց կյանքի վրա», – նշեց Մարթե Էվերարդը, ԱՀԿ տարածաշրջանային տնօրենի հատուկ ներկայացուցիչը  Հայաստանում։

Իսրայելի, Սլովենիայի, Վրաստանի փորձագետները ներկայացրել են պարզ փաթեթավորման ներդրման իրենց փորձը, արդյունքները, քննարկվել են հետագա քայլերը:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930