Լրահոս
Օրվա լրահոսը

Արի՛ օնլայն. Ամերիաբանկը մեկնարկել է արշավ նոր հաճախորդների համար

Հունիս 30,2023 15:24

Ամերիաբանկը մեկնարկել է «Դարձիˊր հաճախորդ օնլայն» արշավը բոլոր այն անձանց համար, որոնք առաջին անգամ կդառնան Ամերիաբանկի հաճախորդ՝ բացելով օնլայն հաշիվ: Արշավի նպատակն է խրախուսել մարդկանց բանկային ծառայություններից օգտվել օնլայն եղանակով` խնայելով ժամանակ  և ֆինանսական միջոցներ:


Մինչև հուլիսի 21-ը ներառյալ, արշավի շրջանակում բացելով օնլայն հաշիվ Հայաստանի ցանկացած կետից, հնարավոր է րոպեների ընթացքում դառնալ Ամերիաբանկի հաճախորդ և որպես «բարի գալուստ» ստանալ 1,500,000 դրամ արժողությամբ տուրիստական փաթեթի, կահույքի և տեխնիկայի 10 նվեր քարտերի գովազդային վիճակահանությանը մասնակցելու հնարավորություն:


Ամերիաբանկն իր հաճախորդներին առաջարկում է լիարժեք թվային փորձառնություն․ նրանք կարող են առանց բանկ գալու  բացել բանկային հաշիվ, ստանալ միջազգային վճարային քարտ և հասանելիություն MyAmeria հավելվածին` միանգամայն անվճար։

«Այս արշավը մարդկանց մոտ օնլայն վարքագիծ ձևավորելուն ուղղվող հերթական քայլն է: Նման արշավների արդյունքում է նաև, որ տարեցտարի հաճախորդները գնալով ավելի են նախընտրում հաշվի բացման օնլայն տարբերակը: Վերջին 4 տարիների ընթացքում օնլայն բացված հաշիվների թիվն աճել է ավելի քան 7 անգամ: Հավելեմ, որ օնլայն գործընթացի ընդհանուր տևողությունը չի գերազանցում 10 րոպեն»,- ասում է Ամերիաբանկի Թվային բանկինգի ծառայության պրոդուկտի ղեկավար Անի Աբրահամյանը։

Արշավի շրջանակում անցկացվող խաղարկությանը մասնակցելու համար անհրաժեշտ է`

  • Բացել հաշիվ օնլայն` դառնալով Ամերիաբանկի հաճախորդ
  • Ակտիվացնել Ամերիաբանկի քարտը
  • Մուտք գործել MyAmeria հավելված

Վիճակախաղին կարող են մասնակցել նաև Ամերիաբանկի գործող ապառիկ ֆինանսավորում ունեցող ոչ հաշվետեր հաճախորդները, որոնք հաշվի բացումը, քարտի պատվիրումն ու MyAmeria հավելվածի ակտիվացումը բացի օնլայն տարբերակից կարող են կատարել նաև Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղում:

Մանրամասները և մասնակցության պայմանները` հղումով:  


«
Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք  նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր:


Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն  բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ժամանակակից թվային աշխարհում ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930