Լրահոս
Օրվա լրահոսը

Համագործակցության հուշագրին միացել է նաև Ախուրյան համայնքի ավագանու անկախ անդամ Արիստակես Չալոյանը. Կարեն Սարուխանյան

Հունիս 30,2023 15:17

ՀՀ ԱԺ պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչպես գիտեք, տևական ժամանակ է Շիրակի մարզի Ախուրյան համայնքում կառավարման մեծ ճգնաժամ կա, որի վառ ապացույցն է հանդիսանում ավագանու նիստերի չկայանալը, իշխող քաղաքական ուժի կողմից սեփական թիմակցին անվստահություն հայտնելն ու կրկին նիստերին չմասնակցելը, Ախուրյան համայնքում բազմաթիվ կուտակված խնդիրներին անդրադառնալու և լուծման ուղիներ գտնելու ՏԻՄ իշխանությունների անկարողությունը։

Ցանկանում եմ տեղեկացնել, որ իշխող քաղաքական ուժի հայտարարած անվստահությանը պատասխանեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը` առաջադրելով նախընտրական ցուցակի 2-րդ համար, ավագանու անդամ, Ախուրյանի Բ/Կ-ի տնօրեն Զավեն Մանուկյանի թեկնածությունը։

Այնուհետև, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած համայնքի ղեկավարի թեկնածուի, խմբակցության ավագանու հետ փոխադարձ վստահության հուշագիր կնքեցին անձինք` քաղաքացիական նախաձեռնության անդամներ, որոնք տեսնելով Ախուրյան համայնքի ղեկավարության անգործությունը, անլուրջ վերաբերմունքը իրենք իրենց, այդ թվում` համայնքի ժողովրդի նկատմամբ, մտահոգված էին համայնքի բարեխիղճ կառավարմամբ և իրենց պատրաստակամությունը հայտնեցին այդ կառավարման մաս կազմելու կարևորագույն գործում։

Համագործակցության հուշագիրը` բաց լինելով ցանկացած քաղաքացու, քաղաքացիական նախաձեռնության համար, այսօր, ի ուրախություն Ախուրյան համայնքի և համայնքի ժողովրդի, տեղեկացնեմ, որ այդ նախաձեռնությանը միացել է Ախուրյան համայնքի ավագանու անկախ անդամ Արիստակես Չալոյանը։

Պարոն Չալոյանի միացման արդյունքում Զավեն Մանուկյանը, փաստացի, ունենում է Ախուրյան համայնքի ավագանու 27 անդամների մեծամասնության` 14-ի աջակցությունը։

Սիրելի ախուրյանցինե՛ր, այսօր արդեն փաստացի Ախուրյան համայնքի ղեկավարը, Ախուրյան համայնքի ՏԻՄ իշխանությունները չունեն բավարար ավագանու անդամներ` իրենց համայնքում իշխանություն ունենալու համար, իսկ միավորված քաղաքական, քաղաքացիական ուժերը` պատասխանատու կերպով շարունակելու են իրենց գործունեությունը հանուն իրենց համայնքի զարգացման և բարգավաճման։

Սա ևս իրողություն է, և քայլերի հաջորդականությունը ուղղված է լինելու զարգացած համայնք, գերծանրաբեռնված համայնքային իշխանություն ունենալու, Ախուրյան համայնքի բնակչի բարեկեցիկ ապագայի համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930