Քիչ առաջ Գյումրու քաղաքապետարանում էլ մեկնարկեց «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը։
Քաղաքապետարանի միջանցքը լեփ-լեցուն է. ստորագրելու են եկել Արցախյան պատերազմի մասնակիցներ, հոգևորականներ, թոշակառուներ, մտավորականներ։ Մարդկանց հոսքը գնալով ավելանում է։
Սա քաղաքացիական դիմադրության ձև է, որի իրավական քայլերն իրականացնելու դեպքում՝ կկարողանան հասնել ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխությունների․ ծանր քրեական պատիժ կնախատեսվի Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչողներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվողներին։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 60 օրվա մեջ պետք է հավաքել 50 հազար ստորագրություն։ Եթե այդ քանակով ստորագրություն հաջողվի հավաքել, ապա հնարավոր կլինի նախագիծ մտցնել Ազգային ժողով։
Եվ եթե Ազգային ժողովն օրենքի նախագիծը չընդունի, այդ դեպքում հնարավորություն կա ժողովրդից նորից խնդրել աջակցություն, ստանալ ևս 300 հազար ստորագրություն, և հարցը օրենքի ուժով տանել հանրաքվեի։ Այդ դեպքում շրջանցում են նաև Ազգային ժողովը ու գնում հանրաքվեի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ