Լրահոս
Օրվա լրահոսը

Անկարգություններ Ֆրանսիայում. Բերման է ենթարկվել ավելի քան 660 մարդ

Հունիս 30,2023 12:49

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը Twitter-ում հայտնել է, որ հունիսի 30-ի գիշերը երկրում բերման է ենթարկվել 667 մարդ, որոնք մասնակցել են ոստիկանների կողմից 17-ամյա երիտասարդին սպանելուց հետո սկսված անկարգություններին:

Նշվում է, որ այդ թվի մոտ կեսը՝ մոտ 307 մարդ, ձերբակալվել են Փարիզում և դրա մերձակայքում: Ձերբակալվածների մեծ մասը 14-18 տարեկաններ են:

Ըստ Ֆրանսիայի ՆԳՆ-ի՝ ցույցերի երրորդ օրը տուժել է 249 ոստիկան և ժանդարմ, նրանք լուրջ վնասվածքներ չունեն:

Ֆրանսիայում անվտանգության ապահովման գործում գործի են դրվել իրավապահ մարմինների 40 հազար աշխատակիցներ, այդ թվում 5000-ը Փարիզում: Դրանով հանդերձ, ոստիկաններին չի հաջողվել կանխել բազմաթիվ կողոպուտներ և բախումներ, որոնք տեղի են ունեցել Ֆրանսիայի տասնյակ քաղաքներում:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստվում է այսօր երկրորդ անգամ վերջին երկու օրվա ընթացքում անցկացնել կառավարության արտահերթ նիստ:

Ֆրանսիայում ցույցերն ու անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ հունիսի 27-ի առավոտյան Նանտերե արվարձանում ոստիկանները ձերբակալելիս սպանեցին 17-ամյա Նաէլ Մ.-ին:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930