Լրահոս
Օրվա լրահոսը

Իր խոսքով արդարացնում է, որ տարբեր ինֆորմացիաներ են տվել վարչապետին, վարչապետն էլ զինվորական չէ՝ չի հասկացել ինչ անի։ Հարց Օնիկ Գասպարյանին՝ ո՞վ է այդ պատասխանատուն, որ վարել է մարտը. Սերոբ Գասպարյան. «Հրապարակ»

Հունիս 30,2023 11:50

ՀՀ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը նախօրեին հանդես եկավ հայտարարությամբ՝ ըստ էության, պատասխանելով ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին։ «Սեւ հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ ղեկավար, 44-օրյա պատերազմի մասնակից Սերոբ Գասպարյանին խնդրեցինք մեկնաբանել ԳՇ նախկին պետի կողմից արված հայտարարությունները։

– ԳՇ նախկին պետի կողմից արված հայտարարության բուն նպատակը ո՞րն էր, ուշացած չէ՞ր արդյոք, եւ կխնդրեի անդրադառնալ հայտարարության այն մասին, թե Փաշինյանի լիազորած ինչ-որ անձինք մի կետից չհամակարգվող տեղեկություններ են հաղորդել պատերազմի վերաբերյալ, դրանից էլ ծագել է զեկույցների անհամապատասխանությունը։

– Օնիկ Գասպարյանն ուղղակի ոչ մեկին չի մեղադրում իր հայտարարության մեջ, ընդամենը ներկայացնում է, թե իր աշխատած ժամանակահատվածում ինչ առաջարկներ է արել։ Չի ասում՝ ընդունվել է, չի ընդունվել՝ այս մասին չի խոսում։ Ինձ էլ հետաքրքրեցին այդ իրարամերժ հաղորդումները, որ տրվել են վարչապետին։ Ես միշտ ուղղել եմ հարցեր տարբեր վայրերում, տարբեր մարդկանց՝ ո՞վ է վարել մարտը,  կոնկրետ ո՞վ է վարել 44-օրյա պատերազմը։

– Այսինքն՝ ո՞վ էր գլխավոր գերագույն հրամանատարը։

– Այո, ո՞վ էր կազմակերպել այդ ամեն ինչը, այդ բարդակը, բացարձակ բարդակ էր տիրում, ո՞վ էր հրաման տվողը, ո՞վ էր տեղակայում ստորաբաժանումներին, ո՞վ էր ՄՈԲ-երին տեղակայում իրենց տեղակայման վայրերում կամ՝ կամավորներին ու զորքերին։ Նման մարդ եղե՞լ է, թե՞ չի եղել։ Հիմա Օնիկն այդ մասին էլ չի խոսում, միայն խոսում է, որ իրարամերժ տեղեկություններ են հաղորդվել վարչապետին։

– Այսինքն՝ կարծում եք, որ Գասպարյանը փորձել է անուղղակիորեն արդարացնե՞լ Նիկոլ Փաշինյանին։

– Այո, որովհետեւ ինքն իր խոսքով ուղիղ արդարացնում է, որ տարբեր ինֆորմացիաներ են տվել վարչապետին, վարչապետն էլ զինվորական չէ՝ չի հասկացել ինչ անի։ Իր առաջարկն ընդունե՞լ է։ Ո՞ր համակարգման մասին է խոսքը եղել, ո՞ր պաշտպանության բանակում է եղել՝ ինքը չի ասում։ Ինքն ընդամենը ասում է՝ ես այսպիսի առաջարկ եմ արել։ Հիմա ուղիղ հարց նույն Օնիկ Գասպարյանին՝ ո՞վ է վարել մարտը։ Ո՞վ է այդ պատասխանատուն, որ վարել է մարտը, ո՞վ է տեղակայել ՄՈԲ-ի ստորաբաժանումներն առաջնագծում կամ չգիտեմ՝ հետնագծում, թե՞ սարերի մեջ տարել՝ անկապ բրախել են։ Ո՞վ է այդ անձը, թող անուն տա։

– Օնիկ Գասպարյանը խոսում էր նաեւ այն մասին, որ թշնամու հարձակման ժամանակ ԱԹՍ-ների խիստ կարիք կար, սակայն դրանք գնելու բավարար ֆինանսական միջոցներ չունեինք։ Նշում է, որ ՀՕՊ, ՌԷՊ համակարգերը բավարար չէին, հետախուզությունը թույլ էր եւ այլն։

– Ինքը խոսում է այն մասին, որ մենք բանակ չենք ունեցել։ Իր հայտարարությունից ես հասկանում եմ, որ մենք ընդհանրապես բանակ չենք ունեցել։ Բայց ես Ձեր ուշադրությունն ուզում եմ հրավիրել մի կետի՝ հիշո՞ւմ եք Արցախի Հանրապետության նախագահի ելույթը պատերազմից առաջ, որ մենք երբեւիցե այսպիսի ՀՕՊ համակարգ չենք ունեցել՝ ամբողջ օդը փակված է, հիշո՞ւմ եք։

Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930