Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ու այստեղ փնտրել-գտնել, թե Մակրոնն ավելի հայասեր է, քան Փաշինյանը, սրիկայություն է. Հակոբ Ասլանյան. «Հրապարակ»

Հունիս 30,2023 11:09

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ հնչեցրած սկանդալային հայտարարություններին իշխող ՔՊ-ում չեն հավատում կամ մեկնաբանում են յուրովի։ Երեկ ՀՅԴ Բյուրոն տարածեց Ֆրանսիայում հիշյալ հանդիպման ժամանակ դաշնակցականների եւ Մակրոնի միջեւ ծավալված զրույցի պատառիկներ, մասնավորապես՝ երբ Ֆրանսիայի նախագահին ներկայացրել են, որ «անընդունելի է հայապատկան դարավոր Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու որեւէ խոսակցություն կամ մտադրություն», եւ որ Ֆրանսիան այս ուղղությամբ պետք է գործողություններ իրականացնի, Մակրոնը պատասխանել է․ «Ես Ալիեւի վրա ավելի ճնշում եմ բանեցրել եւ կբանեցնեմ, քան Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է։ Ես Արցախի հարցով միակն եմ, որը հստակ կեցվածք եւ պատգամ ունի»։ Ապա շարունակել է․ «Չկասկածեք Արցախի եւ ընդհանրապես Հայաստանի հարցերով վճռականությանս վրա: Պիտի շարունակեմ ջանքերս, նույնիսկ եթե մինչ օրս այս օրակարգով գրեթե միակն եմ միջազգային ընտանիքի մեջ»:

Զրուցել ենք ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ։

– Պարոն Ասլանյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Մակրոնի այն հայտարարությունը, որ ինքն Ալիեւի վրա ավելի շատ ճնշում է բանեցրել եւ կբանեցնի, քան Փաշինյանը։ Չմոռանանք, որ Մակրոնը ո՛չ նախկին է, ո՛չ էլ թալանչի, մեր բարեկամ պետության ղեկավարն է։

– Մակրոնը մեր բարեկամը չէ, այլ միջազգային մակարդակում այն դեպքն է, որն աշխարհում ուզում է՝ դեմոկրատիան էլ ավելի ընդարձակվի․ Մակրոնին այդպես է պետք ընկալել։ Մակրոնն այդտեղ առաջ է գալիս դեմոկրատիան պահող անձնավորություն։ Ճիշտն ասած՝ այդ հայտարարությունը չեմ լսել, ի՞նչ հայտարարություն է արել։

– Մարսելի հայ համայնքի հետ օրերս ունեցած հանդիպման ժամանակ դաշնակցական հայտնի ներկայացուցիչների հետ զրույցում, ըստ ՀՅԴ հաղորդագրության, ասել է, որ ինքը միակն է, ով, ըստ էության, չի պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում, ի տարբերություն Փաշինյանի եւ միջազգային մյուս դերակատարների։ Նաեւ վստահեցրել է․ «Ես Ալիեւի վրա ավելի ճնշում եմ բանեցրել եւ կբանեցնեմ, քան Փաշինյանը»։

– Ես, ճիշտն ասած, այդպես չէի բնութագրի, որովհետեւ բնական է, որ Մակրոնն Ալիեւի վրա ավելի շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ, քան Փաշինյանը։ Որովհետեւ Մակրոնը Ֆրանսիայի պրեզիդենտն է, իսկ Փաշինյանը՝ Հայաստանի, որը ծանր պատերազմից վերքերը բուժելով նոր է վերականգնվում։ Իսկ Ֆրանսիային ի՞նչ կա որ, եթե ուզենա, մի Ալիեւ՝ չէ, երկու Ալիեւ միանգամից կճզմի։

– Մակրո՞նն է ուզում իշխանափոխություն՝ գալ, լափել։

– Դուք դաշնակների ու ռոբասերժական կլանի թեզերն եք մեջբերում, Մակրոնի խոսքերը հստակ են, ինքն ասում է՝ այո, ես պետք է Ադրբեջանին ինչքան հնարավոր է սեղմեմ, որ ինքն այլեւս շունշանորդություն չանի, ու այստեղ փնտրել-գտնել, թե Մակրոնն ավելի հայասեր է, քան Փաշինյանը, սրիկայություն է։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930