«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ11+400 հատվածի (Արամավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրի մոտ) վթարային կամրջի վերականգնման շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով առաջիկա մի քանի օրերին արգելվելու է տեղամասում բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Ներկայացվում է շինարարության վայրի շրջանցման սխեման։
Վարորդներին խնդրում ենք կամուրջը շրջանցել նշված սխեմային համապատասխան։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ