Լրահոս
Օրվա լրահոսը

Շանտաժի ու ճնշումների առաջ չի կարելի նահանջել. «Հրապարակ»

Հունիս 30,2023 10:44

Երեւանում մեծացած ամեն մի տղա, մի քիչ մտածելու ունակություն ունեցող ամեն մի աղջիկ գիտի, որ շանտաժի ու ճնշումների առաջ չի կարելի նահանջել։ Ավելին՝ թշնամուն չի կարելի ցուցադրել, որ վախենում ես։
Բայց քանի որ այսօր իշխանության գլխին կանգնածները՝ Նիկոլ Փաշինյան կլինի, թե Արարատ Միրզոյան, Արմեն Գրիգորյան, թե Սուրեն Պապիկյան, բակերում կռիվների մեջ չեն մեծացել եւ մտածելու հետ էլ որոշակի խնդիրներ ունեն, չգիտեն այս տարրական բաները։ Նրանք անգամ իրենք իրենց փորձից ու սխալներից հետեւություններ չեն անում։

Ասենք, օրինակ, երբ փետրվարի 23-ին Ռուբեն Վարդանյանին ազատում էին Արցախի պետնախարարի պաշտոնից, սպասում էինք, որ մի քանի օրվա ընթացքում ճանապարհը կբացվի, որովհետեւ ադրբեջանցիների գլխավոր պահանջը կատարվել է։ Եվ այն, որ մինչ օրս ճանապարհը չի բացվել, հակառակը՝ ավելի հիմնովին է փակվել, արցախցիներին զրկելով տարրական կենսապահովման միջոցներից, արդեն իսկ խոսում է այն մասին, որ թշնամին ոչ թե զիջումներ է պարտադրում, որ ինքն էլ ինչ-որ զիջումների գնա, այլ որպեսզի ամբողջությամբ կլանի Արցախը եւ հպատակեցնի հայերին։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930