Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեր ինքնորոշման իրավունքը ոչ մեկը, ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի միջազգային կառույց չի կարող կասկածի տակ դնել. Արայիկ Հարությունյան. civilnet

Հունիս 30,2023 10:18

CIVILNET. Հունիսի 29-ին Արցախի Ազգային ժողովի նիստին նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրեց 2022-ի իր գործունեության միջոցառումների արդյունքները և 2023-ի գործունեության միջոցառումների ծրագիրը։ ՍիվիլՆեթը ներկա էր նիստին և գրի է առել պատգամավորների ու նախագահի հարցուպատասխանի ժամանակ հնչած առավել կարևոր մտքերը։

Ամենածանր թեմաներց մեկը վերաբերում է Ղարաբաղի անվտանգությանը՝ Պաշտպանության բանակին

Ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը հարցրեց, թե ստեղծված վիճակում արդյոք բավարար է գնահատում հայկական կողմի՝ արցախյան և հայաստանյան իշխանությունների կատարած աշխատանքները միջազգային հարթակներում․ «Արդյոք Հայաստանի իշխանությունն այսօր չի՞ կարող դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ Հաագայի դատարանի վճիռը գործնականում կատարելու և, կա՞ արդյոք երկխոսություն Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև՝ այդ հարցը տանելու Անվտանգության խորհրդի հարթակ»։

Նախագահն առաջարկեց մի ձևաչափ, որին կմասնակցի Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը․ «Ինձ հետ կամ առանց ինձ, ուղիղ կապով կարող է ներկայացնել ամենօրյա աշխատանքները, դրանք բավարար են թե չէ, արդեն Դուք կգնահատեք»։

Հարությունյանը նաև ասաց, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների (հունիսի 27-29-ի) հանդիպմանը քննարկվող ամենածանր թեմաներց մեկը վերաբերում է Ղարաբաղի անվտանգությանը՝ Պաշտպանության բանակին և այլն․ «Դրա համար եմ նպատակահարմար համարում արտաքին գործերի նախարարի հետ ժամանակ գտնել, կազմակերպել փակ հանդիպում»։

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների հետ գործածկցությանը, Արցախի նախագահն ասաց, որ ամեն օր շփումներ կան, կան նաև խնդիրներ, ինչը նման ձևաչափով պետք չէ քննարկել։

Դավաճանությունը ոչ միայն գաղտնի ինֆորմացիա տրամադրելն է, այլև խուճապ տարածելը

Դավիթ Գալստյանի հարցին պատասխանելուց հետո Հարությունյանը զգայական ելույթ ունեցավ մեր անզգուշության և հակառակորդի պլանավորած քայլերի մասին։

«Ժողովուրդ, նորից եմ ուզում՝ հասկանաք՝ ամեն մի բառ հակառակորդին հնավորություն է տալիս քաղաքական հարթակում և ընդհանուր սոցիալ-տնտեսական առումով պլանավորելու իր հաջորդ քայլը։ Նպատակը մեկն է՝ ճնշել առավելագույն չափով՝ պառակտելու մեր հասարակությունը։ Երկրորդը՝ ստեղծել դժգոհության, բողոքի ալիքներ։ Ի՞նչ են անում։ Վերլուծում են այն բոլոր պրոբլեմները, որ առկա են հասարակության մեջ, և այդ պրոբլեմները զարգացնում։ Այդ պրոբլեմը բարձրաձայնելով, մենք հնարավորություն ենք տալիս դրանք ավելի խորացնել։ Խոսքի կառուցման առումով զգույշ պիտի լինենք»,- ասաց Արցախի նախագահը։

Հարությունյանն ասաց, որ մեծածավալ աշխատանք արդեն կատարվել է, և առաջիկայում լինելու են ավելի խիստ օրենդրական փոփոխություններ խուճապ տարածողների վերաբերյալ:

Եթե ճանապարհը բացեն, իմացեք՝ հետագայում ավելի շատ զրկանքներ կունենանք

Հարությունյանը բարձրաձայնեց, որ եթե նախընտրենք «կոմֆորտը, կոմֆորտ չենք ունենալու մի տարի հետո»։

«Թող մեր հասարակությունը իամանա՝ եթե ճանապարհը բացեն, առանց ստուգման բացեն, առանց որևէ խոչընդոտի բացեն, իմացե՛ք՝ բացում են, որպեսզի մենք հետագայում ավելի շատ զրկանքներ ունենանք։ Կա՛մ կկորցնենք երկիրը, կա՛մ փախստականի, գաղթականի կարգավիճակ կստանանք։ Ուրախ չեմ այս վիճակից։ Այլ ելք չունենք, դրա համար մեր ինքնորոշման իրավունքը ոչ մեկը, ոչ մի անձ, ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի միջազգային կառույց չի կարող կասկածի տակ դնել։ Մեր ինքնորոշման իրավունքն է մեզ պահում այստեղ։ Եթե չլիներ ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը, ես մի օր չեմ նայի իմ պաշտոնին, հրաժարական կտամ և կասեմ՝ ժողովուրդ, էլ ձև չկա։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին կամ տարբեր միջազգային կառույցների, ես հայտարարում եմ՝ միջազգային իրավունքի նորմից՝ իքնորոշման իրավունքից ոչ մեկը մեզ չի կարող զրկել»։

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930