Հունիսի 28-ին ժամը 14.21-ին «Թագեսշպիգելը» հետեւյալ վերնագրով լուր հրապարակեց՝ «Ադրբեջա՞նն է պատասխանատու. 4 հայ զինվոր է սպանվել Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքում»: «4 հայ զինծառայող է սպանվել, ինչպես փոխանցում են տեղական՝ անջատական (սեպարատիստ) հայամետ պաշտոնյաները»:
Առավել քան զարմանալի է, որ «Թագեսշպիգելում» հրապարակված լրատվության աղբյուրը AFP՝ «Ֆրանսպրես» գործակալությունն է: Ակնհայտ է, որ սույն լրատվության սնուցման աղբյուրն ադրբեջանական է: Նախ՝ հարցական նշանով վերնագիրը, ապա ԼՂ իշխանություններին կցված սեպարատիստ (անջատական) բնորոշումը Բաքվի հրահանգով է մատուցվել:
AFP-ի Հայաստանի թղթակիցը, Հայաստանի ԱԳՆ-ն պիտի բողոքի նամակ հղեն «Ֆրանսպրես» գործակալությանը:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: