Aravot.am-ի տեղեկություններով՝ հունիսի 24-ին Երեւանի բնակիչ,19-ամյա մի քաղաքացի Դ. Ա.-ն Ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում է տվել՝ հայտնելով, որ «Տիկ Տոկ» հավելվածի «Պարոն դատավոր» օգտատեր Ծ.Ս.-ն ներբեռնել է իր անձնական տվյալները սոցիալական կայքէջում, գրել իր հեռախոսահամարը և իր անվան դիմաց նշել է հանդիպում, անհատական մերսում:
Նույն օրը կեսգիշերին տվյալները ջնջելու համար պահանջել է սեռական հարաբերություն ունենալ իր հետ և պարտքով 100.000 դրամից 800.000 դրամ պահանջել: Ձեռնարկվում են միջոցառումներ Ծ.Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ հաղորդումն ուղարկվել է կոմիտե, այն այս պահին ուսումնասիրվում է:
Ա.Ս.