Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստորեն, չինական ընկերությունը մի տարի անց «որոշեց» առանց գումարի 30 ավտոբուս նվիրել Երևանին. Մեսրոպ Առաքելյան

Հունիս 29,2023 23:13

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց քաղաքապետարանի կողմից  նախորդ տարի կնքված ավտոբուսների ձեռքբերման պայմանագրում փոփոխություն կատարել՝ համաձայն որի, արդեն ձեռքբերված ավտոբուսի գինը 44,2 մլն դրամից դարձավ 36,9 մլն դրամ։ Արդյունքում, արդեն փոխանցված 6,6 մլրդ դրամով ձեռքբերված 150 ավտոբուսին ավելանում է ևս 30-ը։

Փաստորեն, չինական ընկերությունը մի տարի անց «որոշեց» առանց գումարի 30 ավտոբուս նվիրել Երևանին։ Իսկ իրականում այս նվերը երեք ամիս առաջ իմ գրառման հետևանքն է, որտեղ ներկայացրել էի փոխարժեքի նվազման արդյունքում առերևույթ 1,4 մլրդ դրամի չարաշահման մասին, որը շատ պատահական 30 ավտոբուսի իրական արժեքն է։

Հիմա ավելի արդիական է դառնում հարցադրումս․ այս ամենի մեջ որևէ հանցագործություն կա՞ր, թե՞ իրոք չինացիները մի տարի հետո որոշեցին նախընտրական նվեր անել քաղաքապետարանին։

Երեք ամսից անձամբ կզբաղվեմ այս հարցով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930