Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանը լսել է Արցախից բռնի տեղահանված անձանց ու փախստականներին հուզող խնդիրները

Հունիս 29,2023 22:35

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 29-ին, ընդունել է 1988-1992 թվականներին բռնագաղթած, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից բռնի տեղահանված անձանց ու  փախստականներին:

Քննարկվել են նրանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր։ Պաշտպանը լսել է նրանց հուզող խնդիրները, որոնք հիմնականում կապված են սոցիալական-տնտեսական, քաղաքական իրավունքների հետ:

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ իր մանդատի շրջանակներում կցուցաբերի համապատասխան աջակցություն խնդիրների լուծման համար:

Պաշտպանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը և նշել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930