Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Դեմիրճյանը դա հասկացավ և չկառուցեց Մեղրիի ավտոճանապարհը․ Լևոն Բարխուդարյան. «Ա1+»

Հունիս 29,2023 22:10

«Երկաթգծի Մեղրու հատվածը շահագործում էր Ադրբեջանի երկաթուղին։ Ի պատիվ Կարեն Դեմիրճյանի՝ նա Մեղրիում չկառուցեց ավտոճանապարհը։ Ալիևը մեծ խոստումներ էր տվել։ Ասֆալտապատ ճանապարհը հասել էր մինչև Հայաստանի սահմանը։ Դեմիրճյանը հասկացավ հետևանքները, որ դա ագրեսիվ նպատակներ ուներ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանը։

Բարխուդարյանը նաև ասաց, թե համաձայն չէ նոյեմբերի 9-ի հայտարարության այն կետի հետ, որ ապաշրջափակումից հետո ճանապարհների վերահսկողությունը պետք է իրականացնեն Ռուսաստանի հատուկ ծառայությունները։ Կարծում է՝ խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո այդ պայմանը պետք է վերանայել։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «զինատեսակներ կային, որոնց օգտագործման իրավունքն ամբողջությամբ Հայաստանին չի պատկանել», Բարխուդարյանն ասաց, որ դա «Իսկանդերն» է․ «Ռուսաստանում ինչ-որ կոճակ պետք է սեղմել, որ Իսկանդերն այստեղ աշխատի»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930