«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
Երևանում տրանսպորտի՝ մեղմ ասած անմխիթար վիճակը համակարգային լուծում է պահանջում։ Միայն ավտոբուսներ ձեռք բերելը քաղաքը չի բեռնաթափում, չի ազատում խցանումներից և չի օգնում, որ բնակիչներն անտեղի չվատնեն իրենց ժամանակն ու նյարդերը։
Այս խնդիրների լուծման համար պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները և ուղիները՝ թե՛ ստորգետնյա, թե՛ վերգետնյա ու թե օդային։
«Ապրելու երկիր» կուսակցության հերթական մեգապրոյեկտներից մեկը Երևանի ճոպանուղու համակարգի կառուցումն է։ Հաշվի առնելով Երևանի ռելիեֆային առանձնահատկությունները՝ մեր քաղաքի համար որպես այլընտրանքային տրանսպորտային միջոց հենց այս տարբերակն ենք դիտարկել։
Կարդացեք նաև
Հուլիսի 4-ին, ժամը 19:00-ին ներկայացնելու ենք ճոպանուղու նախագիծը, քննարկելու ենք դրա առավելություններն ու առանձնահատկությունները, նաև լսելու ենք մեր բնակիչների առաջարկներն ու կարծիքները։
Սիրով սպասում ենք բոլոր ցանկացողներին։
Միջոցառումը տեղի կունենա «14 հարկ» հյուրանոցի 15-րդ հարկում՝ միջոցառումների սրահում (հասցե՝ Ամիրյան 4/6, մուտքը Բյուզանդ 13-ից)։