Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իրենք 50 հազար մարդու արտահայտած կարծիքին 50 հոգով դեմ լինեն, պիտի երկար մտածել դրա համար». Էդգար Ղազարյան

Հունիս 29,2023 20:10

«Այսօր «ՀայաՔվեի» խորհրդանշական մեկնարկին մասնակցում էր ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:

Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ ստորագրությունները կհավաքվեն շատ ավելի շուտ, քան նախատեսված է՝ հաշվի առնելով այսօրվա ակտիվությունը: Երեւանի քաղաքապետարանը սկզբում խոչընդոտում էր, հետո բավարարեց նախաձեռնողների դիմումը եւ տրամադրեց տարածք:

Հարցին՝ դա չիմացության խնդիր էր, թե՞ միտումնավոր էին անում՝ Էդգար Ղազարյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, ինչքան ես Երեւանի քաղաքապետարանի հետ առնչվել եմ, այստեղ իրավական գիտելիքների մասով համակարգում լուրջ պրոբլեմ գոյություն ունի: Մեկի հետ ես հիմա եմ ընկել պրոբլեմի մեջ, որովհետեւ հուլիսի 5-ի հանրահավաքի համար տվել ենք ծանուցում, մերժել են, վիճարկել ենք ու ստիպված դիմել ենք դատարան: Սա ակնհայտ քաղաքական խնդիր է: Իրենք փորձել են քաղաքական որոշում կայացնել ու չթույլատրել, հետո, տպավորություն է, որ միջազգային կազմակերպությունները որոշակի անհանգստություն են ներքին կարգով փոխանցել, որովհետեւ առաջին անգամ է, որ քաղաքացիները նախաձեռնություն են ցուցաբերում օրենսդրական փոփոխություն իրականացնել եւ եթե դա պետք է արգելվեր միայն վարչական ճանապարհով, շատ մեծ խնդիրներ կառաջացներ իրենց համար»:

Հարցին՝ եթե ստորագրավաքին 50 հազար մարդ ստորագրի, հարցը մտնելու է ԱԺ, որտեղ ՔՊ-ն մեծամասնություն է, կողմ կքվեարկե՞ն՝ Էդգար Ղազարյանը պատասխանեց. «Եթե իրենք 50 հազար մարդու արտահայտած կարծիքին 50 հոգով դեմ լինեն, պիտի երկար մտածել դրա համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930