Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՅԴ տարածած հաղորդագրությանը, ըստ որի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսելում հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է. «Ալիևի վրա ես ավելի շատ ճնշում եմ գործադրել և կգործադրեմ, քան նույնիսկ Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է, Արցախի հարցում ես միակն եմ, որ հստակ դիրքորոշում և ուղերձ ունեմ»:
«Մակրոնի հերթական, իրականությունը չարտացոլող հակաադրբեջանական արտահայտությունները Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը, միանգամայն անթույլատրելի են … Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման և Ղարաբաղը Ադրբեջանի անբաժան մաս ճանաչելու ֆոնին նախագահ Մակրոնի նման կանխակալ հայտարարությունները ոչ միայն խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության և հանդարտության հաստատմանը, այլև խրախուսում են ոչ կառուցողական գործունեության ընդլայնում այն մարդկանց կողմից, որոնք քարոզում և սատարում են անջատողականությունն ու ահաբեկչությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Դրանում նաև նշվում է, որ նախկինում Մակրոնը բազմիցս հանդես է եկել հակաադրբեջանական հայտարարություններով թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ դրանից հետո, ինչը ակնհայտ խոսում է այն մասին, որ «Ֆրանսիայի նախագահը հայկական լոբբիի հերթական գործիքն է»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ