Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ ենք կարևորում հայազգի օլիմպիական չեմպիոնների անցած ուղին, հաջողությունները». Գիլոյանն ընդունել է Էլեն Բունիաթյանին

Հունիս 29,2023 18:09

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է 1992 թ. Բարսելոնայի Օլիմպիական խաղերում ԱՊՀի միասնական թիմի բասկետբոլի օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Բասկետբոլի Ա-լիգայի նախագահ Արա Պողոսյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է հյուրերին՝ շնորհակալություն հայտնելով այցելության համար. «Մենք շատ ենք կարևորում հայազգի օլիմպիական չեմպիոնների անցած ուղին և սպորտում ունեցած նրանց հաջողությունները: Կարծում եմ՝ միմյանց փոխանցելու շատ բաներ ունենք և իդեալական կլինի, եթե պահպանվի կապը, տեղի ունենան փորձի փոխանակումներ, որոնք կօգնեն մեր երկրում բասկետբոլի զարգացմանը»։

Էլեն Բունիաթյանն ևս շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ պատրաստակամ է աջակցելու ինչով կարող է:

Նշենք նաև, որ Էլեն Բունիաթյանը 1985-1987 թվականներին հանդես է եկել Աբովյանի «Հատիս» կանանց թիմի կազմում: Եղել է ԽՍՀՄ-ի կազմում երիտասարդական աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն: Այժմ Ղազախստանի «Ակտոբե» բասկետբոլի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչն է, միակ կին մարզիչը աշխարհում, որը մարզում է տղամարդկանց թիմը:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել