ք․ Երևան, 29 հունիս 2023թ․ – ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հունիսի 29-30-ին Հայաստանում հյուրընկալեց դեսպան Ջեյմս Օ՛Բրայենին, որը ներկայումս ԱՄՆ պետքարտուղարության Պատժամիջոցների համակարգման գրասենյակում զբաղեցնում է հատուկ համակարգողի պաշտոնը։
Հայաստան կատարած այցի ընթացքում դեսպան Օ՛Բրայենը կհանդիպի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի հետ՝ քննարկելու ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում համագործակցության հարցերը և իր գնահատանքը հայտնելու ԱՄՆ պատժամիջոցների ապահովման հայաստանյան հանձնառության վերաբերյալ։ Նա նաև կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն