Լրահոս
Օրվա լրահոսը

Հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով էր գործում

Հունիս 29,2023 17:37

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Գետաբակ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:

Մասնավորապես՝

– արտադրական շինությունների կառուցվածքը, դասավորությունը և չափսերը չեն ապահովում հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական խաչաձև աղտոտումը,

-չի ապահովվել բնական և մեխանիկական օդափոխությունը, պաշտպանությունը կրծողների և միջատների ներթափանցումից, կեղտի կուտակումներից և բորբոսի առաջացումից,

– պատերի, հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, չներծծող նյութերից, հեշտությամբ չեն մաքրվել և ախտահանվել,

– սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումները և գույքը պատշաճ չեն լվացվել, մաքրվել և ախտահանվել, չեն եղել բարվոք վիճակում։

– սննդի կառույցն ապահովված չէ անձնակազմի համար հանդերձարանով,

– աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական ու պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ,

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930