Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների դատախազուհի (ՄԻԴ)

Հունիս 29,2023 17:29

Կարդացի,նախկին դատախազուհի, այսօր՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մտքի գոհարները։

Տիկին նախկին դատախազուհին, խիստ մտահոգված, խոսում է, որ «ոստիկանության աշխատողները հաճախ չգիտեն՝ որ ուժն է համարվում համաչափ, որը՝ ոչ»։ Խեղճ ոստիկանության աշխատողներ, նրանք ոչ մի մեղք չունեն, ուղղակի չգիտեն, իսկ եթե մարդ չգիտի օրենք, իրավունք, նա բնականաբար ազատվում է ցանկացած պատասխանատվությունից, այդ թվում՝ քրեական։ Չէ՞, տիկին նախկին դատախազուհի, շարունակեք խնդրեմ․ «Այդպես, ապագայում, մենք բոլորս՝ այսօրվա իշխանության ներկայացուցիչներս կազատվենք պատասխանատվությունից, քանի որ չենք իմացել, որ մեր արարքները դավաճանական են եղել»։

Ավետիք Իշխանյան

Լինելով միանգամայն անկախ կառույցի ղեկավար, տիկին նախկին դատախազուհին, չենթարկվելով որևէ մեկին, այդ թվում՝ իրեն նշանակող վարչապետ կոչեցյալին, որի առջև ծնկաչոք հավատարմության երդում է տվել, ինքնուրույն որոշում է կայացրել։ Տիկինը որոշել է դիմել, Ադրբեջանի, նույնպես անկախ, մարդասեր, մարդու իրավունքների նվիրյալ, իր գործընկերոջը։ Ուղղակի հանճարեղ որոշում։ Պատկերացնո՞ւմ եք, մարդու իրավունքների երկու նվիրյալներ, հանդիպում, քննարկում և լուծումներ են տալիս, երկու երկրների միջև «հումանիտար և մարդու իրավունքների հետ կապված խնդիրները»։

Բնականաբար, ինչպես Հայաստանի ոստիկանական աշխատողներն, այնպես էլ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը, չգիտի, թե ինչ է կատարվում իր հայրենի երկրում։ Նա տեղյակ չէ ոչ Ադրբեջանում մոլեգնող հակահայ քարոզչությունից, ոչ հայ գերիների տառապանքներից, ոչ էլ Արցախի շրջափակումից։ Եվ տիկին նախկին դատախազուհին, ուրախ ժպիտը դեմքին, ինչպես գործակալ-արտգործնախարարն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, մանրամասն կներկայացնի իրավիճակը։ Հանդիպմանը կհաջորդի մարդու իրավունքների երկու նվիրյալների համատեղ հայտարարությունը և օ՛ հրաշք․․․Ադրբեջանը կվերացնի Արցախի շրջափակումը, հայրենիք կվերադառնան մեր գերիները և կսկսվի հայ-ադրբեջանական եղբայրությունը։ Երկու մարդասերները դուետով կերգեն,

Կուր, Արազ, Արագած (ոչ թե Արարատ),

Կյանքն ուրախ և առատ,

Քույրեր դարձան Հայաստան-Ադրբեջան։

Ցավոք, Ադրբեջանի մարդու իրավունքների նվիրյալ գործընկերոջից առայժմ արձագանք չկա։

Ըստ, Հայաստանի խոշոր վերլուծաբան Ստյոպա Գրիգորյանի՝ Պուտինն է խոչընդոտում։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930