Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին մասնակցել է Ազգային ժողովի նիստին, որի օրակարգում ներառված էր ԱՀ նախագահի 2022 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև 2023 թվականի միջոցառումների ծրագրի մասին հարցը:
Երկրի ղեկավարը պատասխանել է ԱԺ պատգամավորների կողմից բարձրացված հարցերին, որոնք վերաբերում էին իշխանությունների ներքին ու արտաքին քաղաքականությանը և Արցախի շրջափակմանը դիմակայման քայլերին:
ԱՀ Նախագահի աշխատակազմի
Տեղեկատվության գլխավոր վարչություն