Իսպանիայում ավարտվել է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի U20 առաջնությունը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի այդ տարիքային խմբի հավաքականը: Մեր թիմը տուն է վերադառնում մեկ ոսկե եւ երկուական արծաթե ու բրոնզե մեդալով:
Չեմպիոնի կոչումը նվաճել է 63 կգ քաշային Յուրիկ Հովեյանը, որը եզրափակիչ գոտեմարտում հաղթել է Մոլդովայի ներկայացուցիչ Վիտալի Երյոմենկոյին: Եվրոպայի փոխչեմպիոն դարձել են 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը եւ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը, իսկ Հոմերոս Առաքելյանը (55 կգ) եւ Գասպար Տերտերյանը (67կգ) բավարարվել են բրոնզով:
Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը հանգրվանել է չորրորդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ