Լրահոս
Օրվա լրահոսը

Նման հայտարարությունները պետք է հիմք հանդիսանան Ադրբեջանի նկատմամբ զսպիչ և պատժիչ գործողություններ ձեռնարկելու. Արցախի ՄԻՊ

Հունիս 29,2023 16:06

Ողջունում ենք Amnesty International միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության անդրադարձն Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակմանը, որով կազմակերպությունը արձանագրում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը զրկել է սննդի մատակարարումներից և հումանիտար աջակցությունից։

Կազմակերպությունը ընդգծում է նաև, որ Ադրբեջանը շարունակում է անտեսել ՄԱԿ֊ի բարձրագույն դատական մարմնի որոշումը, որով դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, և պնդում, որ Ադրբեջանը պետք է վերացնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և վերջ դնի հումանիտար ճգնաժամին։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից նման հայտարարություններն ու իրավիճակի հասցեական գնահատականները պետք է հիմք հանդիսանան միջազգային հարթակում որոշում կայացնողների համար՝ Ադրբեջանի նկատմամբ զսպիչ և պատժիչ գործողություններ ձեռնարկելու համար։

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930