Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲԴԽ-ն դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով հեռացավ որոշում կայացնելու

Հունիս 29,2023 15:36

Բարձրագույն դատական խորհուրդը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդության վերաբերյալ։ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ասաց, որ որոշումը կհրապարակվի հուլիսի 3-ին՝ ժամը 11։15-ին։

ԲԴԽ-ն այսօր քննարկեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին եւ Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդությունը։ Կողմերը եզրափակիչ ելույթներ ունեցան։

Նշենք, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդության հիմք է հանդիսացել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի՝ «Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» գործով՝ 2019 թվականին հրապարակված վճիռը։ Ըստ արդարադատության նախարարի միջնորդության՝ ՄԻԵԴ վճռի ուսումնասիրության արդյունքում առերեւույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքներ են հայտնաբերվել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930