Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում կգտնվեն 50 հազար առողջ ուժեր, մարդիկ, որոնք կստորագրեն». Ալվինա Գյուլումյանը՝ ՀայաՔվեի մասին

Հունիս 29,2023 15:24

Այսօր «ՀայաՔվեի» ստորագրահավաքի մեկնարկն էր՝ Երեւանի կենտրոնից: Հիշեցնենք, «ՀայաՔվե» քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնության հիմնարար կետերից մեկն այն է, որ Հայաստանի իշխանությունների անգործությունն Արցախի պաշտպանության հարցում, պարտվողական քաղաքականությունը դիտարկվում է որպես Արցախի հայաթափմանը նպաստող գործընթաց, որը պետք է պատժվի քրեական օրենսգրքով։

«ՀայաՔվեի» նախաձեռնողներից է ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, որը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՀՀ-ում կգտնվեն 50 հազար առողջ ուժեր, մարդիկ, որոնք կստորագրեն. «ՀՀ ներկայացուցիչները, եթե չեն կարող աջակցել այդ իրավունքի իրացմանը, ապա առնվազն պետք է չխանգարեն: Ցանկացած գործողություն, որը կատարվում է Արցախի Հանրապետությունը այլ պետության կազմում ճանաչելու ուղղությամբ, կարող է խանգարել այդ հարցի վերջնական կարգավորմանը»:

Լաչինի միջանցքը բացելու հետ կապված կա միջազգային դատարանի վճիռ, բայց Ադրբեջանն անտեսում է: Գյուլումյանն ասաց, որ ցանկացած դատարանի վճիռ իրականացնելու համար կան մեխանիզմներ, որոնք պետք է հետեւողականորեն գործի դնել. «Եթե խոսքը վերաբերում է Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշմանը, ապա եթե մյուս կողմը չի կատարում այդ որոշման պահանջները, ապա դրա համար պետք է անցկացնել ընդհուպ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդով: Անվտանգության խորհուրդը իրավասու մարմինն է, որը կարող է համապատասխան հանձնարարական իջեցնել, կամ ընդհուպ որոշակի հարկադրանքի միջոցներ կիրառել»:

Ըստ Գյուլումյանի, ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ որոշման հարցը պետք է բարձրացնել նախարարների կոմիտեում, որպեսզի իրավախախտ պետության դեմ միջոցներ ձեռնարկեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930