Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ․ ոստիկանության ծառայողները հաճախ չգիտեն` որ ուժն է համարվում համաչափ, որը՝ ոչ

Հունիս 29,2023 14:29

Ոստիկանության ծառայողները հաճախ պատշաճ չեն տիրապետում ճգնաժամային իրավիճակները կառավարելու գիտելիքներին եւ հմտություններին, չգիտեն` որ ուժն է համարվում համաչափ, որը` ոչ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, նշելով՝ Հայաստանի իրավապահ համակարգում կարեւոր է պատշաճ վերապատրաստումներ իրականացնել։

Վերջին շրջանում ոստիկանների՝ ոչ համաչափ ուժի կիրառումն, ըստ ՄԻՊ-ի, մտահոգիչ է․ «Մենք չենք կարող աչք փակել եւ ասել, որ խնդիրներ չունենք»։

Անդրադառնալով ոստիկանության բաժնում վերջերս երկու փաստաբանների նկատմամբ բռնությանը, Մանասյանն ասաց՝ ինքն անմիջապես բողոքի քննության ընթացակարգ է սկսել․ «Ես գրեթե բոլոր պաշտոնատար անձանց հետ, նաեւ Փաստաբանների պալատի նախագահի հետ այս հարցի հետ կապված զրուցել եմ, որպեսզի հասկանամ յուրաքանչյուրի ներկայացրած տեղեկությունը։ Այս գործը հատուկ ուշադրության կենտրոնում է։ Հենց ունենանք բոլոր պարզաբանումները, միանշանակ, ամփոփելու ենք եւ փորձելու ենք հասկանալ՝ ինչպես կարող ենք բացառել ընդհանրապես բռնության դեպքերը, բայց նաեւ պատշաճ արձագանք ունենալ կոնկրետ այս դեպքերի հետ կապված»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930