Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հաստատվել են իրացման շրջանառությունները թաքցնելու հանգամանքները. «Նոր Զովք»-ը և «Ալեքս Տեսքտիլ»-ը 5․1 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն են հայտարարագրել

Հունիս 29,2023 14:52

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2023 թվականի փետրվարին հայտնաբերվել էր «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող տեղեկատվության շտեմարանը (սերվերը), որում արտացոլվում էին հարկ վճարողների իրական իրացման շրջանառությունները:

Սերվերում պարունակվող տեղեկատվության վերծանման և կոմիտեի կողմից իրականացված համալիր հարկային ստուգումների արդյունքում հաստատվել են իրացման շրջանառությունները թաքցնելու հանգամանքները:

2023 թ. մայիս և հունիս ամիսներին արդեն իսկ առանձին կազմակերպությունների կողմից համալիր հարկային ստուգումների ընթացքում ներկայացվել են ճշտված հարկային հաշվարկներ` հայտարարագրելով նախկինում թաքցրած հարկային պարտավորությունները, ինչի արդյունքում «Նոր Զովք» ՍՊԸ-ի գծով առաջացել է շուրջ 4.0 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, իսկ «Ալեքս Տեսքտիլ» ՍՊԸ-ի գծով` 1.1 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

Տեղեկատվության շտեմարանից (սերվերից) վերհանված տեղեկատվության հիման վրա` այլ հարկ վճարողների հարկային պարտավորությունների ճշտման գծով քննչական և ստուգողական վարույթները շարունակվում են:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930