Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի բանկային համակարգում ունենք ռեկորդային ցուցանիշներ․ Նիկոլ Փաշինյան

Հունիս 29,2023 12:52

Հայաստանի բանկերում ընդհանուր ավանդային պորտֆելը 2023 թվականի մայիսին կազմել է 5 տրիլիոն 147 միլիարդ 288 միլիոն դրամ, ինչը Հայաստանի պատմության համար ռեկորդային ցուցանիշ է: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ապրիլին նույնպես ռեկորդային ցուցանիշ է գրանցվել․ «Նախորդ ամսվա համեմատ՝ 12 միլիարդ 841 միլիոն դրամի աճ ենք ունեցել: Սա այն ավանդային հաշիվներն են, որտեղ քաղաքացիները դրամ են պահում՝ իրենց խնայողությունները։ 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 2023 թվականի մայիսին ավանդների պորտֆելը գրեթե կրկնապատկվել է, ավելի է ավելի քան 2,5 տրիլիոն դրամով կամ 96,7%-ով: Սրանք շատ կարեւոր ցուցանիշներ են։ Մեր բոլոր մարտահրավերներին մեր արձագանքը շատ կարեւոր է, որ լինի այսպիսին եւ տնտեսական զարգացումն այն ամենաէական գործոնն է, որը մեզ պետք է հնարավորություն տա հասցեագրել մեր պետության առաջ ծառացած բոլոր հիմնախնդիրները»։

Փաշինյանն ասաց՝ ամեն տարի, երբ պետական բյուջեի եկամուտներն էականորեն ավելացվում են, դա միշտ համարվում է ռիսկային․ «Բայց պիտի գոհունակությամբ նշեմ, որ առաջին կիսամյակում մենք հարկային եկամուտների կատարման առումով ոչ միայն խնդիրներ չենք ունեցել, այլ էականորեն գերակատարում ենք։ Այսօրվա ցուցանիշները գոհունակություն են հարուցում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930